Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ընդարձակ չափերով տրամադրում է Հայոց գրական ընկերության կանոնադրությունը։

Նրանց սրտերի մեջ ամուր է էս Ընկերության հիմքը և նրանց համար թանկ ու սիրելի են սրա իրավունքները։

Տխրելու և հուսահատվելու ոչ մի առիթ չկա, թեկուզ վարչությունից լինի թշնամին։


ՀԱՅՈՑ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐ<ՈՒԹՅԱՆ> ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԵՎ

ՆՐԱ ՎԱՐՄՈՒՆՔԻ ԱՌԻԹՈՎ

Նախ մի սկզբունքային հարց։

Եթե մի գրական կամ հասարակական գործիչ բացարձակ վատություն է անում որպես մարդ ու ենթարկվում է դատապարտության, արդյոք թույլատրելի է, որ արդարանալու համար նա առաջ քաշի իր գրական կամ հասարակական ծառայությունները ու պատսպարվի նրանց ետևը։

Ես կարծում եմ՝ ոչ։

Ո'չ, հենց նրա համար, որ ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ։ Եթե անհատը լուրջ պակասավոր է որպես մարդ, էլ ի՞նչպես կարելի է նրան կարկատել իր էս գրվածքով կամ էն գործով։ «Եթե աղն անհամեսցի, ի՞ւ համեմեսցի»… Եվ նույնիսկ էդ տեսակ մարդու գործերը ենթակա են կասկածի, որովհետև «ի յաuելւածոյ սրտի խոսի բերան»։

Մարդկային կյանքում մարդն է ամեն բան, և ամեն գործ ու գործունեություն բխում է նրանից։ Նա աղբյուրն է։ Ամենալավ աղբյուրն էլ երբեմն կարող է պղտորվել, բայց վատի ջուրը միշտ վատ է ու վտանգավոր, ինչպես կուզեք գործ ածեք։

Գործիչը եթե պատահմունքով սխալ է արել՝ մենք կլռենք և կաշխատենք նույնիսկ զգալ չտալ իրեն, որովհետև սխալական է մարդ արարածը։ Գործիչը եթե մի դժբախտ