Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր գոյության համար։ Իսկ ռոճիկ [250 ռուբլուց] 350 տուն գյուղը 100-ից ավելի աշակերտների համար չի ուզում վճարել 250 ռ<ուբլուց> ավելի, էն էլ 180 ռուբլին դրսից՝ Կուլտուրականից1 ստանալով, [ես էս պատմությունը մեջ եմ բերում] ուրիշ խոսքով ինքը՝ գլուղը, տալիս է 70 ռուբլի և էդ 250[ն] էլ թե ինչպես է տալիս, վարժապետին կամ վարժուհուն է միայն հայտնի։

[Էս պատմությունը ես բերում եմ, որպես տիպիկական մի երևույթ։ Համոզված եմ, որ մեծ մասով էսպես է մեր աշխարհքում, շատ տեղ ավելի վատ, իսկ ավելի լավը շատ քիչ]։ Բայց պարտավոր է վճարելու 350 ռ<ուբլուց> ոչ պակաս, սրա հետ միասին և բնակարան, վառելիք ու ծառա, որի համար ստորագրություն ունի տված Կուլտուրական ընկերությանը։

Մի՞թե կարծում եք մեր գյուղը չի կարող կատարել իր կապած պայմանները, մի՞թե չի կարող դրանից ավելին վճարել և ավելի լավ ուսումնարան պահել։ Կարող է անպայման։ Եվ նա հազար ու մի կողմի վրա մեծամեծ ծախքեր է անում։ նույնիսկ գյուղի ամեն մի «պաչոտնին» ավելի թանկ է նստում գյուղի վրա, քան ուսումնարանը։ [Բայց ուսումնարանի գործը էս դրության մեջն է, որովհետև ուսումնարանը գլխին կանգնած տեր չունի և ուսուցիչը իրեն պաշտպան չունի։ Էդ պատճառով էլ, ոչ թե տասնյակ տարիների ընթացքում չի հառաջադիմում, այլ հետադիմում է հաճախ և ենթարկվում է ծանր վտանգների]։

Վերցրեք Թիֆլիսի թեմական տեսչի 1911/12 թթ. տեղեկագիրը։

Երկդասյան դպրոցներ ունենալու իրավունք ունենք, և 98 դպրոցից միայն մինն է երկդասյան, Ախալցխայինը՝ 6 ամյա դասընթացքով։ Ասում է, շատ հետաքրքրվեցի, ոչ միայն գյուղերի, այլև քաղաքային ծխ<ական> դպրոցներում մանկավարժական գրքեր ու ամսագրեր գտա շատ աննշան քանակությամբ։ «Նոր-դպրոց» հազիվ կարելի էր տեսնել էս կամ էն դպրոցում։ Դասարանային պիտույքներ չկան։