Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատերազմի նախընթաց ամիսներին ես էնքան պարզ էի զգում պատերազմը, որ հատուկ բանաստեղծություն ունեի, մինչև անգամ ուզում Էի տպել «Նոր Հոսանք» ամսագրում, բայց ինչ֊ինչ պատճառներով անհարմար գտանք։

Ահա, նույնիսկ, մեկի առաջին տունը, որ հիշողությանս մեջ Է դեռ.

Հրացաններ են ճայթում սըրտիս մեջ,
Հըրացաններ են ճայթում անդադար,
Եվ լաց են լինում [անըսփոփ] ու խեղճ
Որբ երեխաներ անթի՜վ, անհամա՜ր...]4։

[Էսպես Էլ Էն ժամանակվա իմ հոդվածների մեջ ես ասել եմ Էն, ինչ որ իմ կարծիքով սպասելի Էր, կարող Էր կատարվել]։ [Շատ, շատ] Դրանց հետ միասին հույսեր եմ տածել, թե ռուսական սահմանադրությունը քանի գնա և. այլն...

Կամ ռուս<ական> դուման և այլն ...

[Եվ ոչ Էլ] Հայ ժողովրդի համար էլ «մարդավայել ազգային վիճակ և ցանկալի ապագա», ազատ կուլտուրական կյանք և այլն, [ոչ մի] և նման նախադասությունները միայն տրամադրություններ են ու ոչ մի կոնկրետ քաղաքական ազգային իդեալ չեն պարզում։

էսպեսով, էն թվականներին ես ասել եմ էն, ինչ որ իմ կարծիքով 1912—13 թվական<ներ>ին, պետությունների ու պատմական դեպքերի հարաբերություններից դատելով, կարող էր պատահել ...

էն ժամանակ, նույնիսկ, էն մեծ պետություններն էլ չէին խոսում փոքր ազգերի ավտոնոմիայից կամ ազատությունից, որոնք էսօր կռվում ու ոգևորում են ժողովուրդներին նաև էդ գաղափարով։ Եվ էն ժամանակվա իմ հոդվածներն էլ, ինչքան խորաթափանց ճշմարտություններ պարունակեն իրենց մեջ, չեն կարող առաջ բերվել որպես վկայություն էն տրամադրությունների ու [խնդիրների] դրությունների, որ առաջ բերեց մեծ պատերազմը։ [Նրանք խոսում են կարելիի, հնարավորի մասին, ոչ թե իդեալի,