Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1917

<ԽՈՍՔ ՀԱՅԿԱԶՅԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎՈՒՄ>

«․․․Մինչև այժմ հայ ժողովուրդն ունեցել է մի հոգևոր կենտրոն,- ասում է Հ. Թումանյանը, - Էջմիածնի տաճարը․ այժմ մենք ուզում ենք կառուցանել մի նոր տաճար՝ գիտության, գրականության ու գեղարվեստի տաճարը՝ Հայկազյան ընկերությունը։ Եվ հայ ժողովուրդը թե՛ նյութական, թե՛ մտավորական կարողություն ունի այս նոր տաճարը կառուցանելու։ Մենք չունինք գրականությանը նվիրված պրոֆեսիոնալ գրողներ, սրանից հետո պիտի ունենանք։ Մենք չունինք հայ գիտնականներ, սրանից հետո պիտի ունենանք։ Մենք չունինք հայ գեղարվեստագետներ, սրանից հետո պիտի ունենանք։ Եվ ապագայում հայոց կուլտուրայի զարգացման պատմությունը գրողը պետք է բաժանի երկու շրջանի՝ մինչև Հայկազյան ընկերությունը և Հայկազյան ընկերությունից հետո»։