Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սևագիր ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ № 227, Այստեղից ԵԺ VI-ի, կազմողները ծանոթագրության մեջ հիշատակել են «Кавказское слово»-ն (տե՛ս ԵԺ VI, 235-236 և 456),

Արտատպվում է Մշ-ից։


ԼՈՌԵՑԻՆԵ՛Ր, ԻՄ ՔԱՋ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

(էջ 354)

Գրված է 1918 թ. մայիսի 16-ին:

Այն կոչն է, որով Հայրենակցական միությունների միության նախագահ Թումանյանը, որն այդ օրերին ղեկավարում էր Լոռու-Փամբակի ինքնապաշտպանության գործը, դիմել է իր հայրենակիցներին, տաճկական զորքերի առաջխաղացման կապակցությամբ՝ դեպի Լոռու,Ղարաքիլիսայի շրջանը։

ԳԱԹ Թֆ, № 228 պահվում է ուրիշի ձեռքով գրված մի օրինակ, որի տակ ստորագրել է Թումանյանը։ Այստեղ վերևի ձախ անկյունում գրված է «копия-», ներքևը՝ «Ղարաքիլիսա, 16 մայիսի, 1918»։

Առաջին անգամ տպագրվել է ՍԳ, 1941, № 12, էջ 124, այնուհետև՝ ԵԺ VI, 415։

Տպագրվում է հիշյալ ձեռագրից։


ԱՆԴՐԱՆԻԿԸ ԵՎ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՆ

(էջ 354)

Տպագրվել է Հր, 1918, 10 օգոստոսի, № 158:

ԳԱԹ Թֆ, № 255 պահվում է ինքնագիրը, որտեղ «դատապարտողները» բառի փոխարեն գրված է «խոսողները»։

Արտատպվում է Հր-ից։

1 Ըստ ժամանակակիցների վկայության Ղարաքիլիսան հանձնվել է մի քանի օրվա ուժեղ դիմադրությունից հետո, 1918 թ. մայիսի 28-ին։ Այս մասին, օրինակ, մանրամասն խոսում է Տիգրան Հախումյանը «О каракилисских событиях» հոդվածում (տե՛ս «Трудовое знамя», 1918, 21 հուլիսի, № 12)։


НАРОДАМ И ГОСУДАРСТВАМ ВСЕГО МИРА

(էջ 355)

Այս կոչը, անկասկած, գրել է Հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի նախագահ Թումանյանը։ Աշխարհի բոլոր ժողովուրդների և մեծ պետությունների օգնությամբ հայ ժողովրդի փրկության