Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրինակ՝ մի ժողովրդի հայրենիքի աշխարհագրական դիրքը ծավալով ու այլ բնական առանձնահատկություններով, միշտ ազգում է [տիրում են] նրա կյանքի վրա և միշտ բացատրում է նրա պատմությունը, թե ինչու այսպես եղավ և ոչ այլապես։

[Ազգի քանակը]

[Նրա դավանած] մեծ-կրոնական գաղափարները, որ ապրում ու իշխում են երկար դարերով <...>

(Լեռնոտ երկրների ժողովուրդները աշխարհակալ չեն եղած, ավելի պահպանողական են եղած միշտ ու [ավելի հաստատ նստակյաց]։ Դաշտային վայրերինը, ընդհակառակը, և ծովափներինը՝ ծովն ու դաշտը բաց տարածություն է, որ քաշում է նրան, հետաքրքրում հեռու հորիզոններով իսկ լեռնականի համար լեռների շարքով աշխարհքը վերջանում է արդեն և նրանց մեջն է ամփոփված ամեն լավ բան)։

1) Ի՞նչ հիմք ունի պատմության մեջ, և

2) Ի՞նչ գրության մեջ էր էդ պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը։