Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտահայտում հայ ժող<ովրդի> բերանով հայկական էպոսի մեջ և ոչ թե հատուկ անուն է (ինչպես մեր բանասերներն են ձգտում ցույց տալ)։ Արդեն հայ ժողովրդի մեջ Դավիթ անունը գործ Է ածվում որպես ածա- կան և հենց կնշանակի խենթ, վիթխարի, դանդալոշ։ Բաց անենք Աճառյանի հայ բարբառների բառարանը. Էջ 270, Դավիթ հատուկ անունը մեր զանաղան բարբառներում (Վան, Ադանա, Խարբերդ, Բուլանըխ) գործ Է ածվում զանա- զան հեգնական ձևերով — Դավիթի տուն դարդակ Է, խելոք Դավիթ, խելացի Դավիթ, և ընդհանուրի դեմը գրած Է՝ խենթ։

Թիֆլիսի բարբառում առած կա, որ մի բանի անհեթեթությունը ցույց տալու համար ասում Է. «Ի՜նչ իծանիր, վուրթի, Դավիթ» (Թիֆլիս<եցոց> մտ<ավոր> կյանքը, Գևորգ Տեր֊Աղեքս<անդրյան> , Թիֆլիս, 1885, 108)։ Ու Էսպես Էլ [նշանակված Է] հաստատված է, թե սա կնշանակի անհեթեթ բան։ [Եվ] էսպես էլ եթե չհամոզենք, գոնե մտածել կարող ենք տալ [թե] ծուռ Դավիթ բառը նույն բովանդակությունն ու իմաստն ունի, ինչ որ հսկա Հայկը։

Խոլական ու անհեթեթ հսկա, այսինքն՝ ծուռ, խենթ։

Եվ հենց էդպես էլ Դավիթ ածականի մտքով գործ է ածված հայկական էպոսի մեջ ժող<ովրդի> բերանում։

Դավիթ գնում է Խանդութ խանումի պալատը, ուր արդեն առաջուց եկած էին ու նստած 39 ուրիշ հսկաներ։

էպոսն ասում է՝ աթոռ մը թալեցին Տավթի տակ, նստավ մեջ էն 39 Տավիթներուն, որ ուրմեն առաջ աշըղներ եկեր բերեր էին։ էն 39 Տավիթներ, որ սեղան տրած խաց կուտեին, իրենց թրեր չըյտըրեր (մերկացրել) տրեր էին սեղնի տակ, նոր եկող Տավթին բրդելու, որ խանըմն ուրենցմե մեկին մնար։ Խալայեղներ եկան սեղան ուզեցին, որ նոր եկող Տավթին կեր բերեն, ինոնք էլ ասին. «Թող գա, խեա մե ուտի»։ Մտքերնին էն էր, որ Տավիթն սպանեին, չյունքի էնոնք գիտեին, որ քաջ Տավիթն էն էր (Ջոջանց տուն կամ Աասմա ծռեր, խմբագրեց Ատ. Կանայան, Վաղ<արշապատ>, 1910, էջ 27)։

292