Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոչխարը ծախվում էր 30—40 կոպեկ։ Մոսուն մի խեղճ կին եկավ, թե մարդուս թուրքերը զինվոր են տարել, երեխեքս մանր են, սոված են, մի ոչխար տվեք, չտվին։ Օֆիցերը հրամայեց՝ հինգը տան. տվին տարավ։

Կանանց բռնաբարություններ անխտիր՝ քրդի, թուրքի ու հայի, կատարվել է սոսկալի չափով—նահանջելիս համիդիականները, այնուհետև կազակները, մինչև այժմ, ապա անխտիր բոլոր թալանչիները։ Խաչատուրը ասում է՝ աչքովս տեսա նշանավոր մարդկանց կանայք Մոսունում ուղղակի ընկած էին ու չէին կարողանում վեր կենալ, էնքան բռնաբարել էին իրար ետևից, ամենաքիչը մի 40 հոգի. Դիադինում գիշերը [ամեն կողմից] կանանց ճիչեր էին լսվում գիշերը: Իսկ հայերի տներում միասին քնում են զինվորներն ու կոզակները տանցոց հետ։ Եվ լիքն են բոլոր գյուղերը։

Օֆիցերները բողոքում էին հայերի դեմ գլխավորապես նրա Համար, թե մեզ միացեք, ամենից առաջ թուրքերին ու քրդերին ջարդենք, նրանից հետո դրանց ունեցածն էլ ձերն է, ինչ ուզում եք արեք, ինչո՞ւ եք պատերազմի ժամանակ, զործի ժամանակ զբաղվում թալանով ու խանգարում մեզ և օգնություն էլ չեք տալիս։

28 նոյեմբերի ժամը 4, Ալաշկերտ։

Մեզ դիմավորեց ու իր տունը տարավ Վահան... տնունով մի պարոն։ Տանը երեք թուրք էին նստած։ Ասավ հյուրեր են, իմ տունն է, հիմի կգնան։ Նրա դուրս գնալուց հետո ծեր թուրքը հայտնեց, ոո տունն իրենն է։ Հաջի Իբրահիմ Ֆեյզուլլա օղլի: Վահանի քրոջ որդին եկավ, խոսեցինք. հայտնեց, թե էս թուրքի տունն է: էս թուրքը, համիդիեն եկած ժամանակ Վահանի ամբողջ տունը բերել է պաշտպանել, այժմ էլ նրա տանն են։ Վահանն ասել է՝ իմն է, որ ինքն էլ սրան պաշտպանի։