Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դետափերի, լճափի, գյուղերի դիակների ու անասունների լեշերի հոտը։ Արտուտների ճռվողյունը սրանց վրա։

Հայ ու քրդերի դիակները միասին — ծովափին։

Աբաղայի ու Բայազետի, Շամբուտի և Իգդիրի ճահիճների մոծակները։

Իգդիրի ճանճը։

Աբաղայի (երկաթի) հանքային ջուրը։ Նիկոլը հաշվել էր, որ 60 տեղից է դուրս բխում։

Թանդուրեկի ու Խորի հրաբուխները։

Բժշկական քննության բոլորն ուղարկված են ամբողջ֊կա֊ մավորները <․․․>։

13 Աբաղայի դաշտի գյուղերում, որի մեջ [ու 2 կին է մ<նում>] տղամարդ է մնացել, որի մեջ 5 — 6։ Կանայք եկել (Արշարունիքից) մարդիկ էին պահանջում։

Ագռավների բազմությունը պատերազմի վայրերում։ Սահմանակից ռուսական երկրում ասում էին (Իգդիր) մեղանում շատ ագռավ էր լինում, այժմ չկան, բոլոբր քաշվել են էն կողմերը։

Լուլիս, 29, Իգդիր.

Թուրքերն ու քրդերը հայ գյուղերում կոտորելիս ամեն մի տեղ մի ձև են մտածել — մի տեղ խաչել են ու խփել կամ խորովել—ինչպես Գործոթ ու Տիրամերիկ, մի տեղ փորերը ճղել են ու աղիքներով զանազան խաղեր հորինել — վզներով ոտներով փաթաթել են — մի տեղ մորթոտ ել են, մի այլ տեղ գետն են ածել կապած (Աբաղա, Բերկրու, կամուրջը), մի այլ տեղ (Խնձորկեն) (100 տնից ավելի) բոլորին՝ երեխաներին ու կանանց կախել են իրենց տներում օճորքների գերաններից (տղամարդկանց ձորումն էին կոտորել)։