Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստվերներ։ Հաց են բաժանում վարդապետները կամ եպիսկոպոսները կանանց ու թույլերին:

Մշեցիք (555) 750 հոգի, հաշիվ չեն մտցրել—չեն հոգացել—իրենք էլ չեն աղմկել։

Ծամերը երեխան չէր թողնում կտրեն, մերն էլ էր խրնդրում։ Վերջը փախավ—ու գտանք մոր հետ մեռած։

Հաց բաժանելիս վանեցիք մի շրջան իրենց թիվը ցւյց էին տվել, 1900. ստուգելուց հետո դուրս եկավ որ մի զրո ավելացրել են—ոչ թե 1900 են, այլ 190։

19֊ի գիշերը օգոստոսի, մթնեց, սկսեց փայլատակել ու որոտալ և կաթկթել անձրևը։ (Գրիգորն21 ու Վարդգեսն22 եկան իմացրին) Գնացինք Բագրատի23, Խորենի, Մաթևոսի մոտ — Արսենն24 էլ էնտեղ էր—որ բոլոր շինությունների դըռները բացեն գաղթականներին ներս թողնելու։ Մայր տաճարը դժվարացան֊Գայանեն ու նոր Վեհարանը թողին։

Ժողովրդին ձեն տվի — տարա — ուսանողներր25։ Սոսկայի խռնում. <․․․>

Վանի բոլոր քահանաները մեռան26

Ախիկյանի27 պատմելով տիֆ, դիզինտերիա և այլ մի քանի հիվանդություններ վանեցիք հետները բերին, նրա համար էլ գաղթի հենց առաջին օրից կային էդ հիվանդությունները։ Բժիշկները Վան էին որոշեր։ Միայն խոլերան չկար։

23֊ից էջմիածին 70 մեռել մնաց անթաղ, առաջին օրից էլ մի քանի տասնյակ կային, 24-ից ավելի շատ մնացին։ Գետինը պինդ է և բանվորներ չեն դտնում։ Երեք օր առաջվա դիակները արևի տակ ուռան ֊պաառեցին և գարշահոտություն տարածեցին։ Երեխաների մեջ հիվանդության դեպքեր պահում են