Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մակո բիձեն։ Մտածում էի, թե որ մեծանամ, էնպես մարդ դառնամ, որ մեր Լոռու ձորի վրով կամուրջ շինել տամ։

Գրիշկեն հլեբն49 ուսին Դդի գլխին անկված։

Այ տա, մեր [արտումը] կալումը լծած մեջքը թոզոտ եզր տեսել չե՞ք։

Ես միշտ կորցնում էի անասունները, մերս ինձ տանում էր էստեղ, էնտեղ պահում՝ Բալոյի50 տանը (կարտոֆիլը), Աթի բիձոնց տնում (քաշովին)։

Զարմանալի լավ կոճի էի խաղում ու քար էի գցում։

Պապս նավթի մասին—առանց փիլթեն51 առաջ գցելու և այլն։ Կարելի է մի ժամանակ մեզ էլ հասնի:

Փոքր երբ էջմիածին էինք գնում, զարմանալի հիշում եմ էն հրաշալի երկինքը, որ տեսա երբ պետք է տային մորս ձիու վրա, մայրս ձիու վրա էն երկնքի մեջ կարծես։

Ծիլկուսով52 ձուկը բռնելը։ Վախից լոքոից փոքր—(վերջում իմացա, որ լոքո է եղել)։

Ծտեր բռնելը (Թագուհին)։

Քոշաքարից58 և այլն — հեղեղի և կայծակի սերը — մինչև հիմա54։


Ջալալօղլի55

Գնալու նախընթաց գիշերը. գաթա, թխվածք, ամեն բան պատրաստ։

Մորս քունը չի տանում։

Աղ է աղում երկանքով, լաց է լինում ու խոսում մեզանից իրեն իրեն, մենակ։

Ես էլ անքուն տեղի մեջ լաց եմ լինում, լաց եմ լինում։