Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեր Թադևոսր որդուն տանում է էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում ուսումը շարունակելու նպատակով։

27 ճեմարան հասնելու օրը հայրը ականատես է լինում դժբախտ դեպքի՝ մահացած աշակերտներից մեկի թաղմանը։ Այս և աշակերտների գունատ դեմքերը ծանր տպավորություն են թողնում տեր Թադեոսի վրա և վերցնելով որդուն՝ ետ է վերադառնում։ Աշխեն Թումանյանն իր ձեռագրում ծանոթագրել է. «Առաջին անգամ սուջուխ է տեսել էնտեղ, ասելով պա՜հ, պա՜հ, էս ինչքան շուն ունեք, որ էսքան լափ եք եփել»։

28 Նկատի ունի իր ծննդավայրի այն հետաքրքիր դեմքերը, որոնք մանկուց տպավորվել են հիշողության մեջ և հետագայում դարձել որոշ երկերի գործող անձերից (տե՛ս հաջորդ ծանոթագրությունը):

29 Քոչնանց Սիմոնը գյուղի տիպերից է և Սատանանց Սիմոն անունով դարձել է «Դեպի հայրենիք» անավարտ վեպի և հավանորեն նաև «Խավարի մեջ» դրամատիկական երկի գործող անձերից (ՍՀ 5, 521 — 546):

30 Տե՛ս նախորդ երկու ծանոթագրությունները։ Բանաստեղծը մտադիր է եղեք գրել Դավոյի մասին մի պատմվածք և ծրագրային գրառումներում նշել է. «Դավոյի տիպը— մի բարձրահասակ, խելքապակաս, միշտ նստած յուր Մարինոս էշի վրա։ Գյուղամիջումն էլ իշով է ման գալիս…» (Ա. Իննիկյան, 74)։

31 Տե՜ս № 14 ծանոթագրությունը։

32 Մելքոնանց Օհաննեսը եղել է Թումանյանների ազդականը, բոստանչի, ճանաչվել է որպես հայտնի առակախոս։ Բնակվել է Ձագի ձորում, և նրա մոտ հաճախ հյուրընկալվել է բանաստեղծը։

33 Մոր նախազգացման, կանխատեսման ընդունակության մասին Թումանյանը պատմում է 1916 թ. մարտի 2-ին իր մտերիմներից մեկին՝ Հեղինե Մելիք-Հայկազյանին գրած նամակում. «…նա մի հատկություն ունի, որ նրանից բան թաքցնել չի լինում։ Նախազգացում ասեմ, նախատեսություն թե պարզարտեսություն. իր մոտիկներից, որի հետ մի բան պատահի, որտեղ ուզում է լինի, նա արդեն վաղօրոք գիտի։ Երազի ձևով լինի, թե նախազգացումի՝ գիտի։ Ես էլ զուրկ չեմ էդ ընդունակությունից, և վերջին բոլոր մեզ Հասած դժբախտությունները ոչ միայն օր առաջ գիտեի, այլև մերոնց ասել էի, թե էսպես բան պետք է պատահի, մինչև անգամ որոշ կարգադրություններ էի արեր» (ԵԺ V, 411):

34 Բանաստեղծի հայրը՝ Ասլան Թումանյան (1839 —1898), հետագայում տեր Թադեոս, մինչև 35 տարեկանը դպրի պաշտոն է վարել Սանահնի վանքում, ապա իր կամքին հակառակ, հոր՝ Ասլան աղայի պնդումով 1874 թ. ձեռնադրվել է քահանա։ Խառնվածքով լինելով իսկական իգիթ, լավ հրացանաձիգ ու ձի նստող, այդպես էլ չի հաշտվել իր քահանայական նկարագրի և այն բոլոր արարողությունների հետ, որ բխում էին իր այդ պաշտոնից։

35 Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հերոսի՝ Աղասու նախատիպը որոշ ժամանակ բնակվել է Թումանյանի ծննդավայրում՝ Դսեղում։