Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

‹ՍեՎԱԳԻՐ ՀԱՏՎԱԾՆԵՐ Եվ ՆՇՈԻՄՆԵՐ›

(ԹԹ N322)

…Մի հայտ<արարություն>, [որ դասախոս չեմ], որ խոսում ենք հայոց կյանքի ու գրականության մասին․ երկու նյութ, որոնք դեռ չեն ուսումնասիրված, երկուսի մասին էլ հակասական և ծուռ ու սխալ տեղեկություններ, կարծիքներ կան ավելի շատ, քան պարզ ու բարեխիղճ ուսումնասիրություններ։ Դեռ չկա [մեր նույնիսկ մեր օրերի] նոր անցկացրած կյանքի պատմությունը, այն օրերի, երբ սկսվեց գրականությունը․ երբ խոսում են այդ օրերից, կարծես հին-հին ղարերի մասին է խոսքը։

Եթե ձեզ ասեն, թե [այն ժամանակ մի քանի տասնամյակ] գուցե առաջ [գերևավաճառ<ույուն>, արշավանքներ] դեռ հայերեն լեզվով գրականությունն էլ դեռ չի քննադատված, դեռ գնահատված, չի որոշած, թե սա ով է, ինչ արժեք ունի կամ մյուսն ինչու է մեծ հռչակված։ Հետևաբար, երբ ամեն բան՝ և՛ կյանքի պատմություն և գրական քննադատություն դեռ չունենք, ամեն մարդ ինչ որ խոսի, մանավանդ թռուցիկ մի հայացքով, միշտ կլինի պակասավոր և ամեն մեկի [խոսքն] հայացքն ու կարծիքը տարբեր կլինի մյուսից։

Դրությունը, երբ ռուսները եկան — կամ ավելի ճիշտ՝ բերինք. (Ախալց<խայի> շուկան)։

Երկրի նոր նշանակած կառավարիչը իր զեկուցման մեջ ասում է. «Սրանց համար ամեն բան (ինչ որ մենք ենք