Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ստացա «Մուրճը» և բոլորը կարդացի հենց ստանալու իրիկունը5. հայերեն կարդալու իսկի բան չկա, իսկ կարդալու ախորժակս էլ բացվել է սաստիկ, բայց հայերեն։

Աքելն էլի նամակ էր գրել Մոսկվայից-հարցերով։ Ռուսերեն գիրք են հրատ<արակում> «Современные армянские поеты»[1], կենսագրական մի երկու տեղեկ<ություն> և երեք ոտանավոր ղրկեցի, թաժա, այստեղ գրած6։

Անցյալ օրը Թումանյանների տանը կոլոլակի էի հրավիրված։ Համբարձումն երեկ ինձ մոտ էր։ Թումանյանների մեջ երևի միակ զարգացած ու բարեկիրթ մարդն է։ Ինձ շատ դյուր եկավ։

Լինում եմ Շխյանների մոտ, և ունիմ դրսի մի քանի ծանոթներ։ Ահա այստեղի իմ ամբողջ «տիղմը»։

Тячкин-ը ստացել է փողը։ 5 ռ. տվավ ինձ։

Վաննաների գործը գլուխ եկավ ավելի էժան։ Կատարում եմ բժշկի պատվերները։ Գինի իսկի չենք խմում։ Ինքը Тячкин-ը էլ չի գործ ածում, ոչ գինի, ոչ արաղ։ Միայն մի օր խմեցինք. այն էլ խեղճը մի բաժակ խմեց թե չէ, սկսեց լաց լինել ու պատմել, թե ինչպես սրանից 24 տարի առաջ, Թիֆլիս ծառայելիս, մի շինել ուներ, այնքան պատռտված, որ ամաչում էր հագին պրոսպեկտով անցնի. իհարկե, ես էլ մի երկու բաժակ խմեցի և սաստիկ ցավակցեցի տխրահիշատակ շինելի համար։

Շանթին գրել եմ, որ հասցեն ղրկի, երևի նամակս չի ստացեր։ Ինչ է անում մեր այդ միջազգայինը8։ Մենք լավ էինք դրա բանը շինել… Բայց, ափսո՜ս, որ երազ էր9։

Բարևներ մայրիկին, Մարուսյային, Դավթին, Լիլիկին և ով որ նստած կլինի առհասարակ։

Հիմի Շուշանի հետ հաշիվ տեսնենք10։

Քո Օհանես
  1. «Ժամանակակից հայ բանաստեղծներ»։