Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկերներ։ Մեկը՝ օֆիցերը, մի քույր ուներ։ Ինքը դուրս էր գնում թե չէ, մյուս ընկերն ու քույրը ականջիս տակին խաղում էին արգելված խաղեր, որ միշտ ինձ վրա շատ վատ էր ազդում, այնպիսի խաղեր կան, որ հեշտ չի կարելի թամաշա անել։ Այսօր վերջապես դուրս գնացին ու հետները տարան խեղճ Тячкин–ի 50 ռուբլին։

Շորերս դեռ չեմ ստացել, չգիտեմ՝ ինչու այսքան ուշացավ։ Այսօր շրջակա սարերի վրա արդեն ձյուն է եկել։

Տների մասին գրելիս չես գրում, թե գեղեցի՞կ են դուրս եկել արդյոք, ի՞նչն է հարմար, ի՞նչն անհարմար։ Կաբինետս ինչպե՞ս եկավ։

Արդյոք տրամադրո՞ւմ է պարապելու։

197. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902>, հոկտեմբերի 18, Աբասթուման

Բանդերոլով ղրկիր «Очерки по<истории> русск<ой> литерат<уры>[1], նոր կապույտ գիրք է1։ Անքնությունս շարունակվում է. 10 օրում 6 ֆունտ պակասել եմ։ Բժիշկն այսօր քնի դեղ տվավ։ Շխյանների ու օր. Ջորջաձեների հետ գնացել էի 10 վ<երստ> հեռու Բենարա գյուղը, այս րոպեիս դարձա, նամակդ ու պասիլկեն ստացա2։ Արտաշին թե ընդունեն, իսկույն գրիր գա։ Նամակ ունեմ գրելու, բայց ժամանակ չկա։ Քեզ էլ, Շուշանին էլ մյուս փոստով3։ Այսուամենայնիվ լավ եմ։

  1. «Ակնարկներ ռուս գրականության պատմության»