Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բաքվից ոչ հեռու գտնվող մերկ տափաստանում կոմերիտականները կառուցեցին մետալուրգների և քիմիագործների քաղաքը՝ Սումգայիթը։ Սումգայիթի խողովակագլոցման գործարանը խողովակներ է մատակարարում ամբողջ Անդրկովկասի նավթի ու գազի արդյունաբերությանը։ Քաղաք է դարձել Մինգեչաուր ձկնորսական ավանը։ Նրանից ոչ հեռու բարձր ամբարտակը պատնեշել է Կուր գետը և առաջացել է Նավթային Մինգեչաուրի ջրամբարը։ Այստեղից ջուրը հոսում է դեպի դաշտերը, պտտեցնում էլեկտրակայանի տուրբինները։

Քաղաք է դարձել նաև Դաշքեսան գյուղը։ Այստեղ երկաթի հանքաքար են արդյունահանում Վրաստանի, Ադրբեջանի մետալուրգիական գործարանների համար։

Տաղանդավոր է Ադրբեջանի ժողովուրդը։ Ադրբեջանցի կոմպոզիտորների ստեղծագործությունները հայտնի են հանրապետության սահմաններից շատ հեռու։ Մեր երկրում և արտասահմանում լայնորեն ճանաչված են հանրապետության բանաստեղծների և գրողների գրքերը։ Ադրբեջանի գիտնականներն իրենց ավանդն են մուծում սովետական գիտության մեջ։