Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես են ստեղծվում ազոտի պաշարները հողում։

Ազոտը մտնում է այն նյութերի բաղադրության մեջ որոնցից կազմված է սպիտակուցը։ Իսկ սպիտակուցներն ամբողջ կենդանի բնության հիմքն են։ Ուրեմն, առանց ազոտի Երկրի վրա կյանք չէր լինի։

Բույսերը հողից ստանում են ազոտային միացություններով հարուստ սննդանյութեր և նրանցից արևի լույսի օգնությամբ, կառուցում նոր բջիջներ։

Խոտակեր կենդանիներն իրենց կյանքի համար անհրաժեշտ ազոտն ստանում են խոտ ու տերև ուտելով, գիշատիչ կենդանիներն էլ որսում են խոտակերներին սնվում նրանց մսով և ազոտ ստանում այդ եղանակով։

Ամեն անգամ, երբ կենդանին կամ բույսը մահանում է ազոտը դարձյալ վերադառնում է հող և ամեն ինչ սկսվում է նորից։ Իսկ վառելանյութը, որ մարդիկ այրում են շարժիչներում և հնոցներում, իր մեջ պարունակող ազոտը վերադարձնում է արդեն ոչ թե հող այլ անմիջապես մթնոլորտ։ Այսպես բնության մեջ տեղի է ունենում ազոտի անընդհատ շրջապտույտ։

Ազոտի միացությունները մարդը օգտագործում է արհեստական մանրաթելեր, դեղորայք, պայթուցիկ նյութեր ներկեր և այլ նյութեր ստանալու համար։


Աթարբեկյան Գևորգ Ալեքսանդրի

1892-1925

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո նրա թշնամիները զգալով, որ բացահայտ ճանապարհով չեն կարող վերստին ետ վերցնել իշխանությունը, սկսեցին «գաղտնի պատերազմ» մղել նորաստեղծ սովետական պետության դեմ։ Նրանք ամենուրեք մահափորձեր էին կատարում հեղափոխության ղեկավարների դեմ, կազմակերպում խռովություններ և ապստամբություններ ոչնչացնում ու գողանում սննդի, հագուստի և վառելիքի պաշարները որպեսզի աշխատավորների շրջանում դժգոհություն առաջացնեն սովետական իշխանության հանդեպ։

Հակահեղափոխության ծավալած այդ «գաղտնի պատերազմի» դեմ պայքարելու համար ստեղծվեց համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով որի գլուխ կանգնեց Լենինի զինակից Ֆ. Է. Ձերժինսկին։ Նա իր շուրջը համախմբեց կուսակցության անձնվեր խիզախ ու ազնիվ անդամների, որոնք պատրաստ էին սեփական կյանքը վտանգելով բացահայտել ու վնասազերծել թշնամուն։ «Հեղափոխության ասպետներ» այսպես էին անվանում սովետական չեկիստներին և այդ ասպետներից էր հայ ժողովրդի զավակ Գևորգ Աթարբեկյանը։

Դեռ 16 տարեկան հասակում էր նա զինվորագրվել հեղափոխության գործին։ Ցարական կառավարությունը մի քանի