Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի վեհասքանչ հուշարձան է կանգնեցված՝ ի պատիվ ռուս ազատարար զինվորների, որոնք 1877 թ. այդ վայրերում հերոսաբար մարտնչում էին թուրքական զորքերի դեմ։ Դպրոցականների կարելի է հանդիպել նաև Պլովդիվ քաղաքի կենտրոնում գտնվող բլրին վեր հառնող սովետական զինվորի հուշարձանի մոտ։ Գրանիտից կերտված այդ զինվորին ժողովուրդը քնքշանքով անվանում է Ալյոշա։ Կոթողը կառուցված է սովետական զինվորների հիշատակին, որոնք 1944 թ. իրենց կյանքը զոհեցին Բուլղարիան ֆաշիստներից ազատագրելու համար։

Սովետական ռազմիկների հետ ուս ուսի ֆաշիստների դեմ կռվում էր նաև բուլղարական ժողովրդաազատագրական բանակը, որը ղեկավարում էին կոմունիստները։ Հաղթանակից հետո երկրում իշխանությունն անցավ աշխատավոր ժողովրդի ձեռքը, և սկսվեց սոցիալիզմի կառուցումը։

Նախկինում Բուլղարիան Եվրոպայի