Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գոգոլ Նիկոլայ Վասիլևիչ

Գիրքն, իրոք, զվարճալի էր: Գոգոլը հազիվ էր հայտնվել տպարանի շեմին, երբ գրաշարներն սկսեցին փռթկալ ու քրքջալ: «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում» պատմվածաշարը բոլորի կարծիքով արտասովոր հետաքրքիր և բանաստեղծական էր: Մինչ այդ անհայտ երիտասարդ գրողը պատմում էր Ուկրաինայի բնության, նրա մարդկանց, կենցաղի և սովորույթների մասին, բարի ծիծաղն այնպես էր ճառագում գրքի էջերից, ինչպես արևն է լույսով ողողում անծայր դաշտերը։ Եվ յուրաքանչյուր պատմության մեջ զգացվում էր հին ավանդությունների, ժողովրդական հեքիաթների շունչը: Դեռևս մանկությունից Գոգոլը սիրում էր լսել ժողովրդական երգեր ու հեքիաթներ։ Իսկ գիմնազիայում սովորելու տարիներին ճանաչեց ու սիրեց գիրքը, թատրոնը: Պատանին երազում էր օգտակար լինել մարդկանց, իր աշխատանքով ծառայել հայրենիքին, բայց երբ երիտասարդ Գոգոլը եկավ Պետերբուրգ, ոչ մի բան այնպես չստացվեց, ինչպես ինքն էր երազում։ Նա ապրում էր կիսաքաղց ու միայնակ: Երկար ժամանակ աշխատանք փնտրելուց հետո ծառայության անցավ մի գրասենյակում, թեև ատում էր պետական ձանձրալի գրագրությունները։ Նրա գրչի տակից դուրս էին գալիս զվարթությամբ և հայրենի երկրի ձայներով լի վառ էջեր: «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում» պատմվածաշարով Գոգոլը ոտք դրեց գրական ճանապարհ: Նրան իբրև