Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հույներն ունեին տաղանդավոր գիտնականներ։ Հույն գիտնական Դեմոկրիտն է դեռ արտահայտել այն միտքը, որ ամբողջ աշխարհը կազմված է ատոմներից։ Հույն աստղաբաշխ Արիստարքոսը սովորեցնում էր, որ Երկիրը և մյուս մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը։ Հույն նշանավոր գիտնական Արիստոտելը և՛ փիլիսոփա էր, և՛ պատմաբան, և՛ կենդանաբան։

Հին հույները ստեղծել էին շատ բարձր մշակույթ, որից մեծապես փոխազդվել են հարևան ժողովուրդները։ Նրանց մշակութային նվաճումները հասել են ժամանակակից մարդկությանը։

Հին Հունաստանի մասին դուք հետաքրքիր շատ տեղեկություններ կիմանաք հետևյալ գրքերից․

Ոդիսևսի արկածները, Արձակ վերապատումը Ե. Ա. Տուդորովսկայայի, Ե., «Լույս», 1983։

Смирнова В. Герои Эллады, М, «Дет. лит.», 1973.

Հիշողություն

Մի ժամանակ կարծում էին, թե ապագան գուշակել, կանխատեսել կարող են միայն մարգարեները, մարդիկ՝ որոնք, իբր, օժտված են իրադարձությունները կռահելու ունակությամբ։ Իրականում մենք բոլորս էլ ամեն օր ու ժամ բավականին ճշգրիտ կանխատեսումներ ենք անում։ Ահա դուք պատրաստվում եք դպրոց գնալ և ձեզ հետ գրիչ եք վերցնում: Ինչ՞ու: Դուք կանխատեսում եք, որ այն ձեզ անպայման պետք կգա։ Դուք ուզում եք մեկնել քաղաքից և ահա կայարանում տոմս եք ձեռք բերում ոչ միայն մեկնելու, այլև ետդարձի համար: Կրկին կանխատեսեցիք իրադարձությունները։ Երեկոյան դուք տուն եք վերադառնում։

Այսպիսով, մենք հեշտությամբ համոզվում ենք, որ մարդը մշտապես ապրում է ոչ միայն ներկայում, այլև անցյալում և անպայման ապագայում, և դա շնորհիվ այն բանի, որ նա օժտված է հիշողությամբ։

Հիշողությունը մարդու ունակությունն է գլխուղեղում դրոշմելու, պահելու և հետո վերարտադրելու այն, ինչ նախկինում նա ընկալել է, ապրել, արել, մտածել։ Հիշողության շնորհիվ մարդիկ կարողանում են պահպանել և օգտագործել իրենց կուտակած փորձը, գիտելիքները, դրանք փոխանցել հետագա սերունդներին։

Բաներ կան, որ հարկավոր է հիշել ողջ կյանքում։ Առաջին դասարանում ձեզ բացատրել են, թե ինչպես են գրվում տառերը, դուք դա դրոշմել եք ձեր հիշողության մեջ և այլևս երբեք չեք մոռանա։ Եթե չլիներ հիշողությունը, մենք երբեք ոչինչ չէինք սովորի։

Երեխաները հաճախ հետաքրքրվում են, թե ինչպես մարզեն հիշողությունը, որ ավելի արագ սովորեն դասերը։ Շատերն ուզում են առհասարակ ոչինչ չմոռանալ, բայց մարդու համար դա շատ վատ կլիներ, որովհետև այդ դեպքում հիշողությունը, պինդ խցկած ճամպրուկի նման խճողված կլիներ ամեն տեսակ դատարկ բաներով։ Լավ հիշողությունը ոչ միայն անհրաժեշտ է հիշելու, այլև ավելորդը մոռանալու կարողությունն է։ Դրա համար էլ լավ հիշողության գլխավոր պայմանը մտածելն է. մտածելն այն մասին, ինչը հարկավոր է հիշել, հիշելիքն արդեն իմացածի հետ կապակցելը, ասես մտովի տեսնելը այն, ինչն ուզում ես պահել հիշողությանդ մեջ։ Իսկ ամենակարևորը մտածելն է, թե երբ և ինչի համար կարող է ձեզ պետք գալ այդ ամենը։

Զորավար Սուվորովն ասել է. «Հիշողությունը խելքի պահեստարան է, որտեղ շատ միջնորմներ կան, ուստի և պետք է ամեն բան դնել իր տեղը»։

Երեխաները սովորաբար երազում են լավացնել հիշողությունը և հետո միայն օգտագործել այն, այդպես ոչինչ չի ստացվի։ Լավ հիշեցե՛ք. անընդհատ մարզելով միայն լավ հիշողություն կունենաք։

Հիպոթեզ

«Հիպոթեզ» բառը հունարեն է և նշանակում է «ենթադրություն»։ Սակայն հիպոթեզը կամ, ինչպես նաև ասում ենք, վարկածը, ոչ թե առաջին պահ մտքում ծագած ենթադրությունն է (օրինակ, թե Արեգակը զուտ ոսկուց է), այլ գիտական ենթադրությունը, որն արվում է մանրակրկիտ դիտումների, փաստերի ու հաշվարկների համադրման հետևանքով։

Օրինակ, անցյալ դարի կեսերին ֆրանսիացի աստղագետ Լևերիեն զարմանքով նկատեց, որ Ուրան մոլորակի շարժման ուղեծիրը ոչ մի հաշվարկի չի ենթարկվում։ Մոլորակը շարունակ հայտնվում է ոչ այնտեղ, որտեղ պետք է լիներ ըստ գիտնականի հաշվումների: Լևերիեն առաջ քաշեց այն ենթադրությունը (հիպոթեզը), որ Ուրանի