Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Յուպիտեր

Պարզկա գիշերը աստղալից երկնքում կարելի է տեսնել դանդաղորեն շարժվող վառ, սպիտակափայլ Յուպիտեր մոլորակը։ Այն այդպես է անվանվել ի պատիվ հին հռոմեացիների երկնքի, լույսի, ամպրոպի աստված Յուպիտերի Հայերն այդ մոլորակը կոչել են Լուսնթագ։

Յուպիտերն Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է Նրա տրամագիծը մոտ 142 հզ կմ է, այսինքն՝ երկրի տրամագծից մեծ է ավելի քան 11 անգամ, իսկ զանգվածը շատ անգամ գերազանցում է մնացած բոլոր մոլորակների զանգվածները միասին վերցրած։ Զուր չէ, որ կատակով ասում են «Արեգակնային համակարգը բաղկացած է Արեգակից, Յուպիտերից և զանազան մանրուքից»։

Ըստ Արեգակից ունեցած հեռավորության, Յուպիտերը հինգերորդն է՝ Մերկուրիից, Վեներայից, Երկրից և Մարսից հետո Արեգակից այն հեռու է 5,2 աստղագիտական միավորով կամ 778 մլն կմ-ով Իբրև աստղագիտական միավոր է ընդունված Երկրից մինչև Արեգակը եղած միջին հեռավորությունը, որը 150 մլն կմ է։ Յուպիտերն Արեգակի շուրջը մեկ լրիվ պտույտ է կատարում գրեթե 12 երկրային տարում Արեգակից նա շատ քիչ լույս ու ջերմություն է ստանում, նրա մակերևույթին միշտ ցուրտ է՝ 140 աստիճանի սառնամանիք Սկսած վերին շերտերից և, հնարավոր է մինչև միջուկը այս մոլորակը բաղկացած է, հիմնականում, ջրածնից և մի քանի այլ գազերից։

Եթե աստղադիտակով դիտենք Յուպիտերը, ապա կտեսնենք, որ նրա սկավառակը հատում են մութ շերտեր, որոնց անվանում են ամպամածության գոտիներ։ Դրանց վրա հաճախ հայտնվում են բազմապիսի լուսավոր բծեր և տեղափոխվող սպիտակ ամպեր, որոնց մեծ մասն արագորեն անհետանում է։ Այդ շերտերի ու բծերի մեջ իր պայծառությամբ ու մեծությամբ աչքի է ընկնում այսպես կոչված Կարմիր մեծ բիծը, որն իր չափերով գերազանցում է Երկրի մակերևույթը և դիտվում է արդեն 300 տարի։ Միջմոլորակային ավտոմատ կայաններից ստացված լուսանկարների և մի շարք տվյալների օգնությամբ գիտնականները պարզել են, որ և բծերը, և սպիտակ ամպերը, և Կարմիր մեծ բիծը Յուպիտերի մթնոլորտում տեղի ունեցող մրրկային շարժումների հետևանք են

Ինչպես Սատուռնը և Ուրանը, Յուպիտերը նույնպես օղակներ ունի, որոնք կազմված են ժայռաբեկորներից ու սառույցից և մոլորակի շուրջը պտտվում են յոթ ժամում Սակայն նրանց պայծառությունը շատ ու շատ անգամ ավելի թույլ է, քան Սատուրնի նշանավոր օղակներինը

Յուպիտերի շուրջը պտտվում են տասնվեց արբանյակ, որոնցից չորսը Իոն, Եվրոպան, Գանիմեդն ու Կալիստոն, հայտնագործել է Գալիլեյը իր առաջին աստղադիտակներից մեկով, և այդ պատճառով էլ դրանք կոչվում են գալիլեյան արբանյակներ. Ամենամեծն ու ամենապայծառը Գանիմեդն է, որն իր չափերով մեծ է Մերկուրի մոլորակից այս արբանյակի տրամագիծը 5200 կմ է Կալիստոն էլ գրեթե նույն չափերն ունի, սակայն նրա զանգվածը զգալիորեն ավելի փոքր է Իոն և Եվրոպան իրենց չափերով ու զանգվածներով ավելի շատ մոտ են Լուսնին Իոն ժանգոտ գնդի տեսք ունի։ Այնտեղ կան մոլորակը լեռներ, ձորեր, ճեղքեր, հոսած հեղուկի հետքեր, ինչպես նաև գործող հրաբուխներ Իոյի, ինչպես նաև Գանիմեդի վրա խիստ ցուրտ է մինչև 160 աստիճանի սառնամանիք, փչում են կատաղի քամիներ Յուպիտերի մնացած տասներկու արբանյակները շատ ավելի փոքր են Դրանցից ամենամեծի Ամալթեայի, տրամագիծը ընդամենը 200 կմ է