Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անսխալ միանան «աղյուսիկները» Նրանց միացման հաջորդականության նվազագույն անճշտությունն անգամ կարող է հանգեցնել ոչ միայն բջջի, այլև ամբողջ օրգանի աշխատանքի ծանր խանգարումների Բջիջն իր սպիտակուցները կառուցում է արագ, անսխալ ու ներդաշնակ

Մոտավորապես կես տարվա ընթացքում բոլոր սպիտակուցները փոխարինվում են նորերով Մշտապես նորանալով բջիջներն ամբողջ կյանքում չեն կորցնում իրենց աշխատունակությունը

Բնականոն նյութափոխանակության համար անհրաժեշտ է, որ սնունդը բավականաչափ հագեցած լինի սպիտակուցներով ճարպերով, ածխաջրերով ու վիտամիններով Բայց վնասակար է նաև նրանց ավելցուկը Բացի այդ, պետք է շարժուն կյանք վարել, զբաղվել մարմնամարզությամբ, սպորտով, խստորեն պահպանել օրվա ռեժիմ


Նյուտոն Իսահակ

1643 — 1727

Մեծ գրողներին, կոմպոզիտորներին արվեստագետներին անվանում են դասականներ «Դասական» բառով բնութագրվում է լավագույնը, կատարյալը, օրինակելին, ընդհանուրի ճանաչմանն արժանացածը Գոյություն ունի մի ամբողջ գիտություն, որն իր կատարելության համար անվանվում է դասական դա Նյուտոնի դասական մեխանիկան է

Մեխանիկան գիտություն է մարմինների շարժման մասին Անձրևի կաթիլները թմբկահարում են տան տանիքը, գրոհի են նետվում հոկեյիստները, երկնքում թռչում են ինքնաթիռները, մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը Այս բոլորը շարժման օրինակներ են Ու թեև այս և մնացած շարժումները նման չեն իրար նրանք բոլորն էլ ենթարկվում են մեխանիկայի միասնական օրենքներին, որոնք հայտնագործել է անգլիացի մեծ գիտնական Իսահակ Նյուտոնը

Դեռ մանուկ հասակում նա սիրում էր մեխանիկական խաղալիքներ, ջրաղացների մոդելներ, օդապարուկներ պատրաստել Ավելի ուշ Նյուտոնը հրաշալի կերպով հայելիներ, պրիզմաներ ու ոսպնյակներ էր հղկում իր հմտությամբ գերազանցելով Անգլիայի լավագույն վար պետներին

Լայնորեն հայտնի է այն պատմությունը թե տիեզերական ձգողության օրենքը Նյուտոնը հայտնագործել է դիտելով խնձորի պատահական անկումը խնձորենուց Մարմինների անկումը տեսնում էին նաև ուրիշ գիտնականներ և ջանում բացատրել այդ երևույթը Սակայն մինչև Նյուտոնը դա ոչ մեկին չհաջողվեց անել Ինչո՞ւ է խնձորը միշտ ուղիղ ներքև ընկնում այլ ոչ թե մի կողմ, մտածեց Նյուտոնը Այս խնդրի շուրջը նա առաջին անգամ սկսեց մտորել դեռ երիտասարդ հասակում, բայց պատասխանը հրապարակեց միայն 20 տարի անց

Նյուտոնի հայտնագործությունները պատահական բնույթ չէին կրում Նա երկար կշռադատում ու քննում էր իր եզրակացությունները և դրանք հրապարակում միայն այն ժամանակ, երբ հաստատապես համոզված էր լինում դրանց անսխալությանն ու ճշգրտությանը Նյուտոնը պարզեց, որ ընկնող խնձորի, նետված քարի, Լուսնի և մոլորակների շարժումները ենթարկվում են բոլոր մարմինների միջև գործող ձգողության մի ընդհանուր օրենքի Մինչև այժմ այդ օրենքն աստղագիտական բոլոր հաշվարկների հիմքն է Նրա օգնությամբ գիտնականները ստույգ կանխագուշակում են Արեգակի խավարումները և հաշվարկում տիեզերանավերի ուղեծրերը

Հայելիներ հղկելու հմտությունը Նյուտոնին առանձնապես օգնեց այն ժամանակ, երբ նա աստղային երկինքը դիտելու համար հայելային աստղադիտակ պատրաստեց Նրա ամեն մի մասի համար