Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու կաթողիկոսների մենաշնորհն էր: Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմությունն իջեցնող դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում:

Օտար ասպատակությունների պատճառով 13-րդ դարից հայկական որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է ապա դադարում Հետագայում միջատից ներկ ստանալու Հայաստանում հայտնի եղանակները մոռացվում են:

Մեր հանրապետության տարածքում որդան կարմիր միջատը հանդիպում է Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Մասիսի և մի շարք այլ շրջաններում: Այն պահպանելու նպատակով Հոկտեմբերյանի շրջանում ստեղծվել է «Որդան կարմիր» արգելավայրը: Մեծ աշխատանքներ են տարվում այդ միջատն արհեստական պայմաններում բազմացնելու և արդյունաբերական նպատակներով օգտագործելու ուղղությամբ: Այժմ փորձեր են արվում վերականգնելու նրանից ներկ ստանալու եղանակը, որի գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:


Որոր

ԱՄՆ-ի Սոլտ Լեյկ Սիթի քաղաքում մի անսովոր հուշարձան կա գրանիտե բարձր սյան կատարին քանդակված են գլոբուս և երկու թռչուն Այդ հուշարձանը կանգնեցված է որորների պատվին, որոնք ինչ-որ ժամանակ շրջակայքի բնակիչներին փրկել են սովից ոչնչացնելով անթիվ-անհամար քանակությամբ հայտնված մորեխների: Մեկ անգամ ևս հերքվել է այն կարծիքը, թե որորներն անօգտակար, նույնիսկ վնասակար թռչուններ են, որովհետև ոչնչացնում են ձկան պաշարները:

Գիտնականները հաշվել են, որ Սև ծովի ափին որորների միայն մեկ գաղութը ձագերին