Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արժանացել այն քննադատը, որն այսպիսի խորհուրդ է տալիս բանաստեղծին

Ոչ մտքեր են պետք, ոչ ձիրք և
                                          ոչ խելք,—
Բառեր ու հանգեր — և ահա քեզ երգ


Իրականում, դա, անշուշտ, այդպես չէ Նախ, կան բանաստեղծություններ, որոնք առհասարակ հանգեր չունեն (այսպես կոչված անհանգ ոտանավոր) Երկրորդ, չափածո խոսքն ունի մեկ այլ, անհամեմատ ավելի կարևոր հատկանիշ՝ չափը Եթե դուք բարձրաձայն ընթերցեք Պուշկինի, Լերմոնտովի, Վարուժանի, Տերյանի կամ Չարենցի որևէ բանաստեղծություն, անմիջապես կնկատեք, որ շեշտվող և անշեշտ վանկերը տողերում իրար հաջորդում են միանգամայն որոշակի կարգով Ահա այդ շեշտվող վանկերի հերթագայության կարգն էլ կոչվում է չափ

Սակայն կան նաև բանաստեղծություններ, որոնք որոշակի չափ չունեն և, այնուամենայնիվ, ստեղծված են ոչ պակաս «կարգ ու կանոնով», այսինքն՝ շատ լավ կազմակերպված են ռիթմիկորեն Չափածո խոսքի ռիթմավորման շատ միջոցներ կան

Բայց ինչո՞ւ են մարդիկ իրենց մտքերն ու զգացմունքներն արտահայտելու համար այնպիսի տարօրինակ միջոց ընտրել, ինչպիսին չափածոն է Չէ՞ որ առօրյա կյանքում ոչ ոք երբեք չափածո չի խոսում

Դրա բացատրությունը բավականին պարզ է Չափածոյով, բանաստեղծությամբ մարդն արտահայտում է ոչ թե իր սովորական, հասարակ, առօրեական, այլ կերպ ասած՝ պրոզաիկ, այլ առավել վսեմ, ուժեղ, վառ զգացմունքները Եթե այդպես է, եթե բանաստեղծությամբ արտահայտվում է հոգեկան առանձնահատուկ, անսովոր խռովքը, ապա չափածո խոսքը մեզ ոչ միայն անբնական ու տարօրինակ չի թվում, այլև, ընդհակառակը, մենք զգում ենք, որ տվյալ պահին հենց այդպիսի արտասովոր խոսքն է տեղին

Զուր չէ, որ Պուշկինը չափածո խոսքը համեմատել է հանգով սրված և թևավորված թեթև նետի հետ Բայց չէ որ հենց այնպես, գեղեցկության համար չէ, որ նետին սուր ծայր ու թեթև թև֊փետուրներ են հագցնում Այդ հանդերձանքը նետին անհրաժեշտ է ավելի արագ թռչելու և նշանակետին ավելի դիպուկ խփելու համար

Մոլիերյան պարոն Ժուրդենը ճիշտ էր, երբ մեկընդմիշտ յուրացրեց այն միտքը, թե արձակն այն ամենն է, ինչ չափածո չէ Բայց ամենևին ճիշտ չէր լինի դրանից եզրակացնել, թե արձակ խոսքն այնպիսի խոսք է, ուր բնավ «կարգ ու կանոն» չկա

Նախ, արձակը տարբեր է լինում Արձակ խոսք է մեր սովորական, ամենօրյա, խոսակցական լեզուն Արձակ են գրվում բազմազան դիմումներն ու գրությունները, պաշտոնական փաստաթղթերը, զեկուցումները, գիտական գրքերն ու հոդվածները Բացի դրանցից, արձակ են գրված համաշխարհային գրականության այնպիսի սքանչելի ստեղծագործություններ, ինչպիսին են Պուշկինի «Կապիտանի աղջիկը», Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունը», ինչպես նաև Րաֆֆու «Սամվելը», Հ. Թումանյանի «Գիքորը», Ստ. Զորյանի, Ա. Բակունցի պատմվածքները և շատ այլ գործեր Եվ այս գեղարվեստական արձակում արդեն (այդպես է ընդունված անվանել այն արձակը, որով գրվում են գեղարվեստական գրականության ստեղծագործությունները) և կարգ կա, և կանոն Պարզապես այդ «կարգ ու կանոնը» միանգամայն ուրույն հատկանիշ ունի Ու թեև այնքան էլ չի նկատվում ակնհայտ չէ, բայց գրեթե նույնքան հստակ է ու սահուն

Բարձրաձայն ընթերցեք Գոգոլի «Հրաշալի է Դնեպրը խաղաղ եղանակին...», կամ Տուրգենևի «Արձակ բանաստեղծություններից» որևէ մեկը, կամ Ա Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքի թեկուզ այս հատվածը «Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան», և անմիջապես կզգաք, որ այս արձակ տողերն ունեն իրենց և ռիթմը, և երաժշտությունը, մեղեդին, որոնք նույն կերպ են հուզում մեր հոգին, ինչպես չքնաղ բանաստեղծություն


Չեխոսլովակիա

(Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՉՍՍՀ)


Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետությունը երկու հանրապետությունների՝ Չեխականան Սոցիալիստական