Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իվանովիչն այսպես է հիշում «Բանաստեղծությունը հյուսվում էր ինքն իրեն Նրա կառուցվածքի մասին ես չէի մտածումը Միակ մտահոգությունս այն էր, որ հիվանդ երեխայի ուշադրությունը շեղեի տանջալից հիվանդության նոպաներից Ուստի սաստիկ շտապում էի Ամբողջ հույսս արագությունն էր, գործողությունների ու կերպարների հապշտապ հերթագայությունը, որպեսզի հիվանդ տղան ոչ տնքալ հասցներ, ոչ էլ լալ. Դրա համար էլ ես շամանի պես բլբլացնում էի


եվ տալ նրան իբրև պարգև
Հարյուր կիլո ընտիր խաղող,
Հարյուր կիլո թարմ մարմելադ
Հարյուր կիլո լավ շոկոլադ
Եվ պաղպաղակ հազար բաժին»


Երեխան դադարեց կամակորություն անել, ակնապիշ լսում էր, իսկ հետո հանգիստ քնեց

Բայց առավոտյան, հազիվ արթնացած, անմիջապես պահանջեց, որ հայրը նորից պատմի երեկվա հեքիաթը Պարզվեց, որ նա ամբողջությամբ, բառ առ բառ հիշում էր այն

Հարավոր էր, որ այդ դիպվածն այդպես էլ ոչ մի լուրջ հետևանք չունենար, բայց շուտով Կոռնեյ Իվանովիչի հետ դարձյալ նման մի դեպք պատահեց Գրասեղանի առջև նստած նա կարևոր հոդված էր գրում, որ վաղուց պատվիրել էր գիտական մի լուրջ ամսագիր. Հանկարծ ուժեղ լացի ձայն լսեց Իր փոքրիկ դստրիկն էր լալիս նա ոչ մի կերպ չէր ուզում լվացվել և հոնգուր-հոնգուր արցունք էր թափում Կոռնեյ Իվանովիչը դուրս եկավ աշխատասենյակից, գրկեց աղջնակին և իր համար էլ միանգամայն անսպասելի մեղմ ձայնով


Միշտ լվացվիր, միշտ լվացվիր
Թե իրիկուն, թե առավոտ,
Կպրոտներին,
Ճպռոտներին
Հազար ամոթ


Այսպես լույս աշխարհ եկավ հանրահայտ «Չոփչոփիկը»

Իսկ հետո այդ արտասովոր «պատահականություններն» սկսեցին կրկնվել ավելի ու ավելի հաճախ…

Անցան շատ տարիներ

Կոռնեյ Իվանովիչ Չուկովսկին երկար ապրեց Նա գրեց շատ ու շատ ամեն տեսակ հոդվածներ, ուսումնասիրություններ, գիտական մեծածավալ աշխատություններ Նրա այդ աշխատանքները գիտեն և գնահատում են ռուս գրականության բոլոր մասնագետները, որոնք աշխարհում բազմաթիվ են Բայց, այնուամենայնիվ, այդ մասնագետներն անհամեմատ ավելի քիչ են, քան նրանք, ովքեր սիրում են ու անգիր գիտեն «Կոռնեյ պապիկի» բանաստեղծություններն ու հեքիաթները Չէ՞ որ նրա հրաշալի ստեղծագործությունները «Բժիշկ Այբոլիտը», «Չոփչոփիկը», «Խավարասեր հսկան», «Ճանճը փոքրիկ, ոսկեփորիկը», «Հեռախոսը» և ուրիշ գործեր թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում հայերեն, և ռուս երեխաների հետ միասին դրանք կարդում ու սիրում են մեր մեծ սովետական հայրենիքի բոլոր ազգությունների երեխաները, անշուշտ, նաև դուք