Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շուրջը, տեսածի զորեղ տպավորությունից չնկատելով, որ մի ամբողջ ժամ ձեռքին է պահել ծանր ճամպրուկները: Արվեստի այդ հրաշալի ստեղծագործության հեղինակը Երվանդ Քոչարն է:

«Սասունցի Դավիթ» էպոսում պատմվում է, որ Դավթի ձին՝ Քուռկիկ Ջալալին, պոչի մի հարվածով սպանում էր թշնամու բազմաթիվ զինվորների, իսկ Թուր Կեծակին մի զարկով կտրում անցնում էր «քառսուն ջախցի քարի» միջով: Քոչարի կերտած քանդակը ճիշտ այդպիսին է: Եթե հանկարծ պղնձակոփ Դավիթը կենդանանար ու իջներ պատվանդանից, նրա անսանձ, անկասելի սլացքի համար կայարանամերձ հրապարակում տեղ չէր լինի: Դավթի երկաթամկան ձեռքի սուրը, որն իր մեջ հսկայական ուժ է պարունակում, կարող էր խոր մխրճվել գետնի մեջ: Ներքին հզոր ուժով շնչող ողջ արձանն արտահայտում է հայ ժողովրդի ազատատենչ ու հերոսական ոգին, ապրելու աննկուն կամքը: Այս ստեղծագոծությունը մոնումենտալ քանդակործության մի հիասքանչ նմուշ է, որի համար Քոչարն արժանացել է ՀՍՍՀ պետական մրցանակի:

Երևանդ Քոչարը ծնվել է Թիֆլիսում (Թբիլիսիում), սովորել Ներսիսյան դպրոցում, միաժամանակ հաճախել Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչական դպրոցը, որտեղ նրա ուսուցիչն