Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աչքս տալիս ա սևին,
Վայ իմ գլխին, արևին.
Դու էլ հոգիս առել ես,
Տալիս ես դևին-սևին։

Ինչ որ ասեն, սիրտ մի մնար.
Ցավդ ներս արա, մի սքար.
Մեկ բարեկամ որ ճարես,
էլ էս լաշումն՝ սիրտ մի մնար։