Ա՜խ ինչ կլի որ ջրի փոխանակ
Ախ ի՜նչ կլի որ՝ կրակի տեղը
Ախ ինչ կըլի որ ձեր գոգը թափ տաք
Ձեր ծոցը բանաք, ձեր ձեռը մեկնեք
Սիրտս հդ ճոթռեք, սիրտս բաց անեք
Իմ դարդն իմանաք, մեկ դարման անեք,
Ձեր ջուրը ինձ տաք՝ որ ես հովանամ, 4650
Իմ լացս առնեք, հետներդ տանեք
էն դաշտերի վրա, էն ծաղկների գլխին
էն թփի տակին, էն չիման տեղին
էն առվի կշտին, էն ծառի տերևին
էն տան կտերը, էն բաշի ծերին
էն բակի մեջը, էն բարձի գլխին
էն դոշակի մեջը, էն յորղանի վրեն
էն հացին, տաշտին, էն թունդրի ղրաղին
էն ջրի միջումն՝ որ իմ սիրելին
Պետք է խմի, ման գա, քնի վեր կենա 4660
Երեսը դնի, քնով կշտանա
Ու լուսաթաթախ, ու շաղաթաթախ
Հայլի երեսով, ոսկե ձեռներով
Մանիշակ մատնով իր խնկան շնչովն
Քաղի, փունջ անի, կամ վրեն նայի
Ծոցը դնի, պահի, հոտ առնի փարվի,
Ու բերնին դնի՝ էն բերնին ղուրբան,
Ու քթին կպցնի, էն քթին ղուրբան,
Ու աչքին առնի, էն աչքին ղուրբան
Գլխի տակին դնի, էն գլխին ղուրբան 4670
էրեսին փռի՝ էրեսին մեռնիմ.
Ինքն կշտանա, մեկ սիրելու տա
Նա էլ հոտ քաշի, էլ ետ իրան տա.
Ախ էն սիրելուն էլ ջանին ղուրբան
Որ լեզուն լեզվին, ճակատն ճակտին
Աչքը աչքերին, շունչը նրա շնչին
Կդիպչի, կխնդա, կտեսնի, կզմայլի,
Նրա ձենը կլսի, նրա ձենին ղուրբան:
Ու ձեռ ձեռի տված՝ կամ կտրներին
Կամ տան հայաթումն, կամ ծառի տակին 4680
Չիմանի վրեն, կամ վարդի տակին,
Շունչ շնշի տված գլուխ գլխի կպցրած
Նա կքաղի, նրան կտա, նա կպահի, նրան տա.
Քիթ քթի դրած իրար կպատմեն
էս վարդն իմ սրտի ուզածն սիրածն ա