Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չար լեզուն տալիս, քոքումը կչորանա
Ով նրան չար սրտով նայի ու հայի,
4890 Սիրտը փորումը ջուր կդառնա, կերթա
Թոքը լերդի վրա հենց կփետանա
Ջանը մարմնումը կփչվի, կերթա
Արինը տամարումն ջուր կտրվի, կսառչի,
Ղուղն ոսկոռումը մոխիր կդառնա
Միսը կքրքրվի աչքեր կտրաքի
Ու ինքն շներոց, գելերոց կըլի։
Աղջիկն որ կա միշտ վարդի սիրտ ունի,
Վարդին պտի պահես, տակը ջուր անես,
Հեռվանը նայիս, հոտն առնես, կշտանաս,
4900 Ձեռք չտաս, չխփե՛ս, ու չմոտանաս.
Հայիս, զմայլիս, ու բնավ չքաղես.
Թե չէ մեկ սհաթումը կճմլկոտի
Կթափվի, կր մաշվի ու կթուլանա
Կրակի մոխրի պես, ճամփի թոզի պես
Քամու ձեռ կընկնի, քամին կտանի
Դաշտերին կտա, դաշտը սարին,
Սարը ձոր <ի> ն, ձորն ավազին,
Ավազը քարին, քարը թփին և այլն,
Ղուշը մարդին, մարդը բռնումը
4910 Բաը կանի կտեսնի, մեջ փուչ օխտ հատիկ
Գլուխդ ապրի, ո՛չ վարդ կա, ոչ աղջիկ։
Ասա՛ ինձ Մուսայ երգեաց քո Գեսներ
Փողն Յունաստանի սխրալի հովտաց:
Բլբիւլն Շվեցարիոյյ քնքուշ քո Գեսներ
Քնարն Իտալիոյ թախծեալ Պետրարքայ
Երգեհոնն Հռովմայ Վերգիլ բղջախոհ
Թե Մոզեն Օվիդ Մետամորֆօզայն,
Երդեսդեն՝ ասա՛ աղաչեմ զքեզ
Քնքուշ մեր սրտի զգացմունս փակեալ,
4920 Այսու սուրբ գեղով, այսու երանգօք
Այսու սուրբ սրտիւ, այսու թախծանօք
Սոյն լեզուաւ անվարժսոյն մտամբ անդրիչ
Սոյն ձայնիւ անկիրթ, սոյն ձեռամբ դեռ բիրդ
Ո՛չ քնար ի ձեռս, ո՛չ փող ի բերանս.
Ո՛չ շիւղ ձիթենւոյն լերինն պարնասեան
Ո՛չ ձայն Մուսայիդ տակաւին լուեալ
Ո՛չ շունչդ երկնային տակաւին առեալ