Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


էսպես էլ էլավ մեր գողի բանը
Մեկ օր էլ ուզեց, որ խանի տանը
Քյահլան ձին կապած՝ դուս քաշի, տանի,
Ձին տանելու տեղ ինքն հասավ բալի: —
Թող հիմարը ասեն՝ թե մեր ճակատին
Ինչ գրրված որ ա, էն կգա մեր գլխին:
Ով էսպես գըրեց, ձեռը չորանա,
Ճակատն ի՞նչ իր գլուխն ու արևը լա,
Որ մարդ ինքն իրան ղազաբի կըտա։
50 Փիս խրատներով ճամփից դուս կըգա։—
Խանին էլ խնդիր անող ո՞վ կըլեր։
Մեր Ասիացիք չեն էնպես կեռմեռ,
Ու դատաստանը շուտով վերջացնում,
Կամ գլուխ կտրում, կամ աչքեր հանում։
Երկար պարանը որ չըձգեցին,
Մեր ղոչաղ գողին տակին կանգնացրին,
Որ խեղդեն նրան, նա չոքեց բիրդան,
Որ կես սհաթ էլ ա դաստուր տան նըրան,
Իր մորը տեսնի ու մուրազն առնի,
60 Մերն էլ իր կաթը նրան հալալ անի։
Հենց մերն մոտացավ՝ լալով, սքալով,
Որդին ճտովն ընկավ դոշը ծեծելով,
Բայց ա՜խ՝ տեսնողի գլխին կրակ վառվեց.
Որ անսիրտ որդին՝ մորն երբ փաթութվեց,
Ծիծն ասավ բերանն՝ է՛նպես սաստիկ կծեց.
Որ տեղից պոկ գալն ու մոր հոգին տալն
Երկար ժամանակ էլ հեչ չքաշեց։ —
Թո՛ւր էր, քաշեցին, քար էր, վերցրրին.
Գողի՝ տեղն ու տեղն որ հանեն հոգին։
70 Նա անահ, անվախ՝ իր կիսահոգի
Մոր լաշին քցեց աչքն ու բիրադի
Ձեն տվեց խալխին։ «Տեսե՛ք՝ ջամըհաթ՝
Լացե՛ք իմ գըլուխն ու բարի խրատ
Տըվե՛ք ձեր որդոցն, որ էս ղազաբին
Չի հանդիպին ու ձեր անբախտ գըլխին
Անեծք չըթափեն, իրանց պահպանեն։
Գյոռբեգյոռ ըլիս՝ անիրա՛վ իմ մեր,
էս է՛ն մեկ ձվի լազաթն ու խրատն էր,
Որ դու ինձ տվիր, էս տեղն քըցեցիր,
80 Երկուսիս հոգին դժոխքի փայ արիր»: —
Ասեց ու թուրը մեկիցը խըլեց,
Ինչանք որ հասան, նա իր սիրտն ցցեց։
Ու մեռնելիս էլ՝ շունչն էստով կտրեց։
«Վա՜յ էն հորնը մորն, որ որդի պահի,
Ու ո՛չ խրատ տա, ո՛չ էլ լավ կրթի»։–