Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեշա, որ տեղ որ մեկ սիպտակ ա գլուխ, Ագնեսի անունը վրեն գրած՝ մեկ փշի վրա կախ ընկած մնացել, ջամին տանում, բերում էր։ Էս աղլուխը Ագնեսի գնացած ճամփեն ինձ ցույց տվեց։

Ագնեսի փախլիլը, նրա ջավահրի, ակնեղենի բաթմիշ ըլիլն, նրա մորաքվոր մեռնիլը՝ որ էսպես բիրադի պատահեցան մեկ օր, էնպես սարսափելի էր, որ ես գլուխս պտի լավ պահեի, որ մեկ էլա ինձ չճանաչեր։ Մենակ ընկա մեշեն ու երկար ման գալուց եդը, Աստված էնպես ռաստ բերեց, որ մեկ հեռու, յաբանի քարափի մեջ մտա, որտեղ որ էնա կրակը հանգել էր, ու Ագնեսին մեն մենակ, թալանած, պլոկած, ջանից, հալից ընկած ռաստ բերի, տե՛ր Աստված ո՛չ շհանց տա. գետնի վրա մնացել էր ողորմելին ընկած, խելքը գլխիցը թռած, շունչը բերանը հասած։

Նա դեռ էնպես էր հավատում, թե իր փախցնողը արդար ա, մեղք չունի, էնպես աչքը կապել, փախցրել էր, ու էլի նրան իր նշանածն էր համարում։

Ես սիրտ չարի նրան էս խելագարությունիցը ազատեմ, չունքի սրանով ա ապրում։— էլիզա. թե իմանաս, սերն ի՞նչքան զորություն ունի, ես նրան սիրում էի, ու հավիտյան կսիրեմ։ Ես նրան սիրտ տվի, խոստացա, որ կերթամ, իր սիրելուն կպտրտեմ ու էսպես քուշքուշելով, ձեռն ու ոտը համբուրելով, անջախ բերի մոտս։

Էնա հա՝ քիչ էր մնացել, որ լավանա, ջանը զվաթի էր էկել, մեկ արեգակ, պայծառ շոք մայըսի օր նրան խաբեց դուս արավ. բալքի թե սիրտը տուն էր տալիս՝ թե իր սիրեկանը մոռացել ա, չունքի էս առաջին օրն էր, որ կարաց ոտին կանգնել, ման գալ ու մահից պրծավ։

Կարմնջի վրովը գնում էինք ու հիանալի գետին մտիկ տալիս, մեկ նավ ելքյանը բաց արած՝ կամաց կամաց մոտանում էր.— Ագնես աչքը քցեց էն տեղ ու ջանը քիչ քիչ դող բռնեց— իմ աչքը նրանի վրա էր։ Նավի առաջին մեկ երկար մարդ կար կանգնած, որ թագավորի պատկեր ուներ, դեմքն ահարկու, բոյր հիանալի, ու ֆթրի հետ ընկած՝ հենց բռնիր, խելքը վրեն չէ՛ր: Նրա առաջին էլ մեկ ջահել աղչիկ կար նստած՝ շորերը փիս, ինքը սիրուն, բայց պատկերր լիրբ։ Ղարավուլները չորս կողմը բռնել էին, վարավուրդ անեմ, տեսնեմ, որ երկուսն էլ բռնված են։— Քանի նրանք մոտացան, էնքան Ագնես թնդվեց, ոտից, ձեռից գնաց։— Մեկ խոր գոռոց նրա սիրտը բաց արեց, որ ուզում էր տրաքի, սրա ձենն ընկավ բռնվածի անկաջը, նա՝ խելքը գլխիցը թռած ձեռները քցեց, էն կապած ձեռները ու Ագնեսին կանչեց, նետի պես ձեռիցս դուս թռավ, ու մուհաջառի վրովը գետի մեջն ընկավ։ Խելքս գլխիցս թռավ, աչքերս սևացավ, հենց իմանում էի, երա՛զ եմ տեսնում, չորս կողմիցը վազեցին, որ նրան պրծացնեն, ջրիցը հանեցին, ես դեռ չէի իմացել, ի՞նչ պատահեցավ։ Տեսնիմ ուշք ու միտքը գնացած, ջրի ղրաղին ընկած, բռնվածը նրա ոտի տակին.— նա էլ նավիցն էր նրա առաջը թռել.— բայց նրան էլ էին պրծացրել, էնպես էր երեում, թե նա հենց էնդուր համար ա կյանքը սիրում, որ լալով, ա՜խ քաշելով՝ նրա ոտի տակին հոգին տա։

Շուտով հասա մոտը, ու տեսա, որ քիչ քիչ ուշն ա գալիս, հենց իմանաս թե լուսավորվել էր: «Դ՛ու ինձ դեռ սիրո՞ւմ ես՛, կամաց ձեն տվեց Ագնես։ — «Ինձ թողություն կտա՞ս, երաբ, պատասխանեզ Րիվարոզա, ու բարձր ձե-