Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տէոբալդ. Գեղոյն և առաքինութեան ամենայն ինչ հնարաւոր է։ Ես գտի գնա յաւուր միում առ ջրհորովն. և այս էր փոքր ինչ յետոյ քան զգերութիւն քո ի հեթանոսաց. նա լայր անդ։ Ես հարցի ցնա զառիթ արտասուաց նորա։ Ո՛րբ եմ ես, ետ ինձ պատասխանի. զմայր իմ կորուսի՝ մինչ տակաւին չգիտէի խօսիլ։ Զհայր իմ յափշտակեցիլ, Վենդք: Բանք նորա և արտասուք թափանց սևեռեցան ի սիրտ իմ։ Հեռացայ ի նմանէ, և դարձեալ եկի առ նա. հայէի ի նա, և ոչ կարէի յագենալ։ Հօրեղբայրն իմ ընտրեաց յիմ հարսնութիւն զօրիորդ երևելի, այլ ի նանիր։ Զի ես արդէն իսկ կայի ի շղթայս սիրոյ. սիրտ իմ զծաղու գայր ընդ լսել զանուն գանձուց և մեծատոհմութեան։— Զուգեց այ օրինօք ընդ Ադելայիդայի։ Գոհանամ զքէն՝ Աստուած, չև է իմ զղջացեալ ընդ իմ ընտրութիւն։ Երթի ցոլք՝ ծերունիդ, լեր ականատես մերումս երջանկութեան։ Հայեաց ի թոռունս քո։

Բերդրամ. (Ի շփոթի) ի թոռո՞ւնս։

Տէոբալդ. Երկու գեղեցիկ մանկունք, եթէ սէր հայրական ո՛չ չլացուց անէ զիս։ Այլ զի՞ է, զգողանի հարկանիս. զի՝ է, զի աչք քո մթագնին։ Միթէ ան՛ուր գերութեան արարեալ է զսիրտ քո անզգայ առ ո՞և իցէ բերկրութիւն։ Կամ համարիցիս՝ թէ ոչ իցես ինձ արգոյ աներ, հայր, վասն այն և եթ՝ զի կոյր դիպուածն արարեալ է զփեսայն քո Ասպետ, իսկ զքեզ՝ սոսկական գեղջուկ։ Մի՛ լիցիս յերկբայս։ Հա՛յր ես իմոյ կենակցի, ես և զաւակունք իմ մեծարեսցուք զքեզ. մնացորդ աւուրց քոց հանդերձեալ է վճարել զիւր հոսան յանխռով անդորրութեան։

Բերդրամ. Գոհանամ զքէն՝ Ասպետ, տուք ինձ հրաման հարցանել զձեզ գայլ ինչ ևս։

Տէոբալդ. Կոչեա՛ զիս որդի։

Բերդրամ. Դարձաւ արգեօք հայր ձեր յերկրէն աւետեաց:

Տէոբալդ. Ո՛հ, չէ տակաւին դարձեալ։ Այլ դու վասն էր դառնութեամբ թունաւորես զիմ ուրախութիւն։ Անցին ամք քսան և երեք՝ յորս ո՛չ ինչ լսեմ զնմանէ։ Չեմ ինչ յերկբայս՝ թէ լեալ իցէ զոհ սրտմտութեան անհաւատից, որպէս և այլ բազում քաջարի զինաւորք, որք չուեցին ընդ նմա յերկիրն աւետեաց։

Ես հեղուի դառն արտասունս վասն նորա ի վերայ գրկաց մօր իմոյ, մինչ մանուկն էի. ի վերայ գերեզմանի մօր, մինչ պատանեակ էի. և այժմ սուգ առնում բազում անգամ ի վերայ լանջաց դստեր քո։— Թողցուք զայդ, զօրս զայս նուիրեսցուք ցնծութեան։ Ո՞ երկինք, որպիսի հրճուանք սպասեն Ադելայիդայի։ Զիա՞րդ խաբէր, ի կարծիս իւր և ի կասկածանս։ Ես տաց հրաման զինուորաց ի դարձ։ Պատրաստ լեր— յետ քանի րոպէից երթիցոլք։ (Հեռանայ ընդ կրօնաւորին)։

Բերդրամ. (Միայնակ)։ Զի՛նչ այս դիպաւ ինձ։ Թշուառական. միթէ վասն այն դարձոյց, զի զսիրական ամոլսն արկից յանդունդս դժբաղդ չարեաց։ Միթէ Աստուած վասն այն յերկարեաց զաւուրս իմ, զի ընկղմեսցէ զիս ի խորս անըմբերելի փորձութեանց, յամենադժուար գօտեմարտ ի մէջ կրօնի և մարդասիրութեան։ Բան մի, և չորք անձինք անմեղք կորիցեն, անկցին ի թշուառութիւնս զարհուրելիս՝ անիծեալ նզովեսցին։ Ո՛չ, լռեցից. կորզեցիր զլեզու իմ... Ադելայիդայ, իմ հեզիկ Ադելայիդայ... ո՞ ընդէ՞ր ո՛չ աստ մեռայ։ (Ի Աեռաստանէ լսելի լինի ձայն թմբկին:) Նշան յուղի անկանիլ։ Այլ