2050
Նրանց թաս նավերը, նրա ծոց գետերը
Ձեզ և բոլորին հենց զվարճացնել։
Փեսայիդ կարասն և շիրախանեն
Իրանց տանն մնաց, երբ որ քեզ կտանեն
Հերանց տուն՝ որ քեզ երեսբացուք տան
Փեսիդ հետդ տուն կհրավիրեն,
էն ժամանա՛կը նրանց կարասն կբանան,
էն ժամանակը նրանց գինին կխմեն։
Բայց դու պետք է միշտ մինչև էն վախտը
Լավ հարսն ըլիս ու միշտ պարզերես, 2060
Թե չէ փիս երեսն ո՞վ կուզի տեսնի։
Եվ ի՞նքը զզվի, ինքը ամաչի։
«Կանչեքդ» ըլելիս՝ դու իմ սիրուն քույր
Երբ կտուրն ըլին որ կանչեքն ածեն.
Դու չի՛ զարհուրիս սիրտդ պահիր ամուր
Կայծակի թվանքն՛երի ամպի բալաբան
Շատ մարդի սրտին ահ ու դող կտան։
Բայց դու չի՛ վախես, քո սերն են անում
Քո հարսանյաց ձայնը, քո բախտը, քո թախտը
Բոլոր աշխարհին իմաց են անում։ 2070
Քուն որ դուն մտնիս, փեսայն հետանա
Իր բանին գնա, իր հոգսն հոգա.
Դու չի զարհուրես, կսկծաս ու տրտմիս,
Եղբայր քո լուսին գլխիդ կանգնած ա,
Բոլոր մականեքդ միշտ քեզ են ն՛այում.
էնքան քեղ կը պահեն՝ որ փեսայն դուս գա
Եդո կը քաշվին, որ աչքները քուն գա։
«Հարսն իմ ցանկալի՝ երկիր անարատ
Եկել է փեսեդ, վեր կա՛ց ոտիդ կաց
Ցերեկն եկել ա, ծեգը բացվել ա, 2080
Քո աշղ բյուլբյուլն դռանդ կանգնած ա,
Յուպիտեր կեսուրդ, Սատուրն կեսուրդ
էլի գնացին իրանց խոր պուճախն
էլ թոնթորալով գլխները քաշեցին
Արուսյակ խաչեղբայրդ էլ թուրը ձեռին
Չի ուզում նրանց տեղիցը ժաժ տա։
Չունքի սրանից դենը, էս տունը ձերն ա։
Դուք պետք է նստիք, ուտեք, վայելեք,
Աստծուն փառք տաք, ուզողին շահեք։
Տուր քո փեսային համբույրն նազելի 2090
Գիրկդ ա՛ռ նրան, կամի հեռանալ
Սաղ օրը տուն չի գալ, հանդումը մնալ.