Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էս աշխարքի փառքն, էլ մեզ պետքը չի,
Պետք է չալիշ գանք էն կյանքի համար.
Մեր լուսավորչի գլուխը սաղ ըլի.
Նա էն կյանքումը լավ տեղ տալ կտա.
էս աշխարքն մեզ համար անպիտան, փուչ ա,
Հմիկուց դենը էն աշխարքի հոգսն
Տաշենք որ գնանք, սուրբ դողումն
3020 Նստենք, ու տեսույն սուրբ՝ արժանանանք։
Կսպանեն, կսպանվինք, կտանջեն, կտանջվինք
Մսներս նրանց, ոսկոռներս շներին
Կտանք ու մեր հոգին արդար անարատ
Կպահենք, Աստծո քաղցր արքայությանն,
Անթառամ պսակին Գաբրիելյան փողին,
Աջակողմյան դասին, սուրբ մարգարեից,
Առաքելոց, սրբոց, արգաբոց միջին
Կուսանաց խմբին, սուրբ նահատակաց
Եվ մարտիրոսաց մեր լուսավորչի
3030 Աննման տեսույն մենք կարժանանանք»։
«Սուրբ հոգի ջան՝ թո՛ղ մեկ դարդակ էլ խոսք
Ես էստեղ ասեմ, սիրտս էրվում ա.
«Թե ո՛չ քրիստոս, ո՛չ լուսավորիչ
Մեզ չեն կամենալ, որ գերի ըլինք
Մարդ որ նհախ տեղը տեսնի ուրշին էլ
Կամին չարշարել, տանջել, սպանել
Որ գառն էլ ըլի, պետք է պահպանել
Անիրավ սպանողի փորը վեր ածել
Եվ ո՛չ ձեռները կապել, մտիկ անել.
3040 Որ համ իրան գլուխն, համ իր որդունը
Գան, կտրեն, տանին լեզուն բերնումը
Սիրտը փորումը, ձեռներն դոշին.
Գլուխը ջանի վրեն, ոտներն աղաքին
Որ թուր էլ չըլի, քար վերցնենք, սպանենք
Որ քար էլ չըլի, ձեռ բերանը կոխենք
Ոտն ակոխ անենք, գլուխը ջախջախենք
Մեզ թրով խփողին, թուրն սրտումը ցցենք
Մեզ կրակ տվողին, իրան գլխի վրա քցենք,
Որ հրվի, խորովվի, տանջվի, չարչարվի
3050 էնպես գազանը որ մեր խեղճ ազգի
Գլոլխը կերել ա, թողել անգլուխ.
Ջանը հանել ա, մնացել ա անջան.
Միսը քաղել ա, էլ թաղաթ չունի.