Եդևիցն ընկնում, թվանքով խփում են,
Bայց թոփ ու թվանք նրան չեն վնասիլ 3380
Մինչև խրխին չերես, կրտկը չգցես։
Շատ անգամ մարդիկ նրան բռնում են.
Գերանը փորին դնում, ծերիցը քաշ ըլում,
Մինչև խրխու ծերը դուս է պրծնում,
Նրանք քաջում են, խրխին փորիցը հանում
Լաչար պառավին գերանի տակին
էնքան թողում որ, խրխին կրակումն
Մոխիր է դառնում, կրցկահող լինում.
Խրխին էրելիս նա ծվում ա, գոռում
էրողին խնդրում, լալով աղաչում, 3390
Որ խեղճ գա նրան, խրխին իրան տա
Չունքի օխտը տարին դեռ չի թամամել
Ու շատ աշխարհ դեռ նա չի ման էկել
Աստծո հրամանը բոլոր կատարել
Տարին հազար նա երեխա կերել.
Դեռ հինգ տարի էլ ա մնացել
Որ նրա վախտը գա, վադեն թամամի,
Ետո ինքն իրան իր խրխին կէրի
Ու էլ կդառնա էնպես մեկ պառավ
Ինչպես առաջ էր, ու կերթա մեկ վանք 3400
Որ ապաշխարի, մեխքր լաց ըլի
Գեղարդա վանքումն մեկն էսօր էլ կ՛ա
Մազերն սպիտակ անատամ պառավ,
Խազեր էլ դիտի, ու լավ նաղլեր էլ
էնպես ձեն ունի, որ խելք ա գնում,
Աչքը գիլի ա տեսնողն դողում ա,
Սարսափը գալիս, միսը սրսռում.
Մյուս բաներն բոլոր մարդի ա։
Նա իր պատմությունն ինքն է հենց անում,
Թե ինչպես մեկ մութ խավար գիշերը 3410
Մեկ հրեշտակ էրթկիցն նրա անունը տվեց
Ինքն էլ զարմացավ որ անուն ասեց
Խրխին վեր քցեց ու նրան հրամայեց,
Որ օխտը տարի գնա աշխարք ման գա
Ու չար մարդքերանց հախիցը վեր գա.
Երեխեքն ուտի, որ նրանք դարձգան։
Նա հենց էն սհաթը, որ խրխին հագավ
Աչքն արին կոխեց ու կատաղեցավ,
Սոված չէր, փորը խլվլոցի ընկավ,
էլ ո՛չ հաց, ո՛չ պտուղ ո՛չ ուրիշ մսի համ