Կատաղած ծովն ի՞նչ կհարցընի լաց, շիվան
Նրա ֆրթնեն (ալիքը) ո՛չ սիրտ ունի, ո՛չ հոգի։
Թե ճար ունիս՝ մի տար նավիդ գլուխն[1] իրան։
[2]Աչքդ թեքեցիր, ծովի տակին կբացվի։
Դառած առջը փնչացնելով դուս պրծավ,
Սարեր,[3] ձորեր սասանում են՝ ձենիցը,
Անմեղ գառը, ո՞ւր ես[4] կանգնել դու անցավ,
Քեզ կըքրքրի, փախի՛ր նրա ձեռիցը։
Դաշտ ու գետին դմբդմբում են, դղրդում
Ամպի գոռոցն աշխարքն[5] իրար գլխով տալիս։
Անցվորական՝ ի՞նչ ես[6] ճամփիդ[7] մխկտում
Գնա՛,[8] էլա, մեկ քարի տակ որ պռծնիս։
Ախ արեգա՛կ, բարի՛ հրեշտակ՝ մե՛ր մտի,
Ի՞նչ ես կանգնել, սիրուն աչքերդ բաց արել։
Հայի համար որ դուս էլ չգաս դու իսկի)
Դարդ չի՛ անիլ։ Վաղուց է նրա աստղը թեքվել։
Թախթ, ապարանք, զենք, զարդարանք[9] փչացան․
Թագավորներ, իշխանք, քաղաքք հողը մտան։
Էլ ո՞վ նրանց էթիմներին խեղճ կըգա։
[10]Մեկ թշնամու սրտումն մըդժգամ Աստված կա՞։
Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/257
Այս էջը հաստատված է