Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չնայած իր միանգամայն ճիշտ մոտեցմանը՝ Վ. Առաքելյանն իր «Հայրենի շարահյուսություն» աշխատության (Հ 1) մեջ «Անվանական ստորոգյալ» վերնագրի տակ չափազանց առատ փաստեով և ընդարձակ խոսում է ստորոգելիական վերադրի արտահայտության մասին՝ նշելով, որ այն դրսեորվում է գոյականով, ածականով, դերանվամբ, մակբայով, անորոշ, ենթայակայական, հարակատար դերբայներով, նույնիսկ՝ կապերով ու ձայնարկություններով[1]: Գրեթե նույն կարծիքին է նաև պրոֆ. Ս. Աբրահամյանը: Նա ևս այն միտքն է արտահայտում, թե ստորսգելիական վերադիրը արտահայտվում է գոյականով (ուղիղ և թեք հոլովներով), դերանունով, ածականով, թվականով, «սակավաթիվ մակբայներով» և կապական կապակցություններով, չգիտես ինչու, չեն նշված անորոշ, ենթակայական և որոշ հարակատար դերբայներ)[2]:

Մեզ հետաքրքրող հարցի մասին ակադ. Գ. Ջահուկյանը գրում է, թե բաղադրյալ ստորոգիալ են այն շարահյուսական միավորները (մարդ է, մարդ է դառնում), որոնց վիճակը ցույց տվող մասերն արտահայտվում են գոյականով, ածականով բացառված չէ նաև դերանվանական արտահայտությունը: Ականավոր լեզվարանը, բացառիկ նրբությամբ վերլուծելով ստորոգելիի արտահայտությունը, գրում է. «Ստորոգելիի գործառություն կարող են ունենալ ոչ միայն գոյական անուններն ու գոյականական դերանունները (բառակայանիշ բառերը) և գոյականական բառակապակցությունները (առարկայանիշ բառակապակցությունները), այլև գոյականի լրացումները»[3]:

Այստեղից հետևում է,որ եթե «գոյականի լրացումներն» արտահայտում են առարկայացույց ու հատկանշացույց բառերով, ապա պրզ է,որ ստորոգելին կարող է արտահայտվել գոյականով, ածականով, թվականով, առարկայանիշ ու հատկանշացույց դերանուններով ու նույն հատկանիշներն ունեցող անորոշ (նաև

  1. Տե՛ս նշվ. աշխ., էջ 148-181
  2. Ս. Աբրահամյան, ժամանակակից հայերենի քերականություն. 1969, էջ 294
  3. Տե՛ս նշվ. աշխ., էջ 410