Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

— Կըսեն, թե այս հողեն կանցնին բոլոր հիշյալները, որովհետև այս հողերը անոնցը չեն, այս հողերը տեր ունին, այս հողերը կպատկանին հայերուն։ Դուրսեն եկողները կանցնին, բայց հողը ի վերջո կմնա իր տիրոջը, իրական տիրոջը․․․ Թուրքը կարմրեցավ մինչև ականջներուն ծայրը։ Երեսին գծագրվեցավ տարօրինակ ժպիտ մը, րոպեի մը ամպեն վերջ, բայց վերագտավ ինքզինք և ըսավ․