Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մշուշ կար ծեր մուխթարի աչքերուն մեջ ու մշուշին մեջ հին օրերու ճառագայթ։

 Երբ մեր օդանավը սկսած էր իր վայրէջքին, այն օրը որ եկանք, ծովի ափին կառույց մը նշմարած էինք։ Հետո հասկցանք, թե ատիկա Արտամետի սիմենթի ֆապրիքան է, առիթ էր այդ մասին խոսք բանալու։
 -Պայ մուխթար, որպես Արտամետի պատասխանատու, ինչպես թույլ տվիք, որ այս Ֆապրիքան այնտեղ կառուցվի։ Չէ  որ այս սքանչելի, այս աստվածային շովը կաղտոտի, ձուկը կրնա քեն ընել ձեզի,Ֆապրիքան կվնասե ծովին։
-Տղաս, նախ մեծերեն մնացած խոսք մը կա,որ «ծովը աղտ չի բռներ»․մանավանդ մեր ծովը աղի է,տեսա՞ք չէ։Հետո անցյալները Անգարայեն պատասխատուներ եկած էին,այս հարցը բարձրացուցինք։ Մեզի այսպես պատասխանեցին-ՎԱՆԱ ԾՈՎՒՒԸ մենք  ալկսիչենք ձեզի չափ, թեև վայելողները դուք եք, բայց մի վախնաք, բան մըն ալ չըլլար, վնաս մը չի գար