վերաբերում են տեղի ունեցած ոճրագործություններին պատասխանատւության Ենթարկելու համար օսմանյան բոլոր քրեական հանցավորներին և պաշտոնյաներին համաձայն Դաշնակից պետությունների 1915 թվի դեկլարացիայի, նյութերը հաղորդել ի տեղեկություն սենատոր Կրիվցովի նախագահությամբ գործող քննիչ հանձնաժողովին:
2) Հայ փախստականների շարժական և անշարժ կայքերը զանազան գիշատիչներից ազատելու համար ձեռք առնել բոլոր միջոցները փախստականներին անարգել երկիր վերադարձնելու, այդ հարցերը կանոնավորելու և զանազան ոտնձգություններին վերջ տալու համար, անհրաժեշտորեն կազմակերպել տեղերում իրավաբանական կոնսուլտացիաներ:
3) Դիմումներ անել կառավարության անմիջապես միջոցներ ձեռք առնել, որպեսզի տեղացի ծանոթ հայերի միջոցով ազատվեն մահմեդականների մոտ գտնված բազմաթիվ հայերը:
4) Հայ փախստականներին բավարարություն տալու համար, նոր գրավված հայկական գավառներում ցանկալի համարել երկրի ժամանակավոր վարչության մեջ հրավիրված լինեն տեղական բարքերին ծանոթ հայեր:
5) Թշնամի պետությունների հպատակների վերաբերյալ այն օրենքները, որոնք դյուրություն են տալիս օտարահպատակ սլավոն ցեղերին Ռուսաստանում ազատ ապրելու, աշխատել գործադրել տալ նաև հայ գաղթականների նկատմամբ:
6) Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տաճկահայաստանը գրավվելուց հետո շնորհիվ պատերազմական դրության գոյություն ունեցող հողային բարդ հարաբերությունները ստացել են անկայուն ու շփոթ բովանդակություն, միջոցներ գտնել շարժական և անշարժ անպաշտպան մնացած կայքերը ստուգելու և իրենց հայ տերերին հանձնելու համար:
Իսկ մինչև այդ նույն կայքերը ցուցակագրել և հանձնել ի պաշտպանությւ Ամենայն Հայոց Հայրապետին իբրև հայ ազգի ներկայացուցչին:
7) Աչքի առաջ ունենալով այն, որ Ռուսաստանում և Սիբիրում գտնվում են մեծ թվով հայ գերիներ տաճկական բանակից, որոնք միանգամայն զուրկ են հոգատարությունից քանի որ իրենց մերձավորները մասամբ կոտորված են և մասամբ, բռնի տեղահան արված կամ գաղթած են, այսպիսով հայ գերիների համար ստեղծվել է անելանելի դրություն և ավելի վատթար, քան տաճիկ գերիներինը. որովհետև վերջիններիս մասին հոգատար են նրանց ընտանիքները և նույնիսկ թուրք կառավարությունը իսպանիական դեսպանի միջոցով, կենտրոնական մարմինը միջոցներ ձեռք առնելու է նրանց գերությունից ազատելու:
5
ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ
1) Ընտրել համագումարում 9 հոգուց բաղկացած հանձնաժողով շուտափույթ հրավիրելու Հայկական Համագումարների Կենտրոնական Կոմիտեն: Այս ժողովի համար ընտրվեցին հետևյալ անձինք.
1. Գարեգին վարդապետ էջմիածնից Եղբ. օգնութ. հանձն, կողմից.
2. Ս.Հարությունյան Թիֆլիսի Կ. Կոմիտեի և Կ. Հ. Բ. Ընկ. կողմից.
3. Հ.Առաքելյան Նպաստամատույցի և Հայաստ.Վերաշին. հանձնաժողովից.
4. Ա. Սահակյան Հայոց գյուղատնտեսական ընկերությունից.
5. Փ. Թերլեմեզյան Թիֆլիսի հայ փախստականների ընկերությունից.
6. Ս. Մամիկոնյան Մոսկվայի Հայկական Կոմիտեից.
7. Հ. ՏԷր-Միքայելյան Բաքւփ Հայկ. գաղթական, հանձնաժողովից.
8. Ա. Ասրիբեկյան Պեւորոգրադի Հայկական Կոմիտեից.
9. Գ. Չալխուշյան Ռոստովի և Ն. Նախիջևան ի հայ Կոմիտեներից: