Միք. Պապաջանյան — Ընդունված է, որ այստեղ առաջարկների առթիվ չեն վիճաբանում, այլ պահում են, հանձնում են նախագահություն, որ ինքը քննում է և հարկ եղած կարգադրությունն անում:
Ընդունվում է Միք. Պապաջանյանի առաջարկը:
Խոսք է լինում накаэ-ը կարդալու մասին և տեղիք տալիս վիճարանություններին:
ԲԺ. Իսախանյան - Մենք առաջարկում ենք наказ-ը հանձնել պրեզիդիումին՝ ի տնօրինություն:
Միաձայն ընդունվում է:
Չալխուշյան - Վաղն ինչո՜վ ենք պարապելու: Պետք է սեկցիաները այսօր աշխատեն և նյութ պատրաստեն:
Պետրոսյան - Պետք է որոշել սեկցիաների պարապմունքի տեղը:
Բերբերյան - Ո՜վ պետք է հրավիրի այդ սեկցիաները:
Նախագահ - Նախագահությունը կորոշի տեղը: Այստեղ չենք կարող:
ԲԺ. Աթաբեկյան - ժողովը չի ...[1]: Սեկցիաները կհավաքվեն և կընտրեն իրենց պարապմունքը և հավաքման տեղը:
ժողովականները այս հայտարարությամբ չեն ցրվում և մնում են, որ հայտնվեն յուրաքանչյուր սեկցիային մասնակցողները:
Մելիք-Ղարագյոգյան - ԲԺ Օհանջանյանն առաջարկեց մի հեռագիր ուղարկել դեմոկրատական խորհրդակցություն: Մենք առաջարկում ենք քննության խնդիր դարձնել, ապա թե՛ կարգադրել:
ԲԺ-Օհանջանյան - Քանի որ այդպիսի առաջարկություն կա, ես հետ եմ վերցնում իմ առաջարկը:
Արամ - Մեր ֆրակցիան ցավ է հայտնում, որ երեկոները չի կարող մասնակցել այս խորհրդակցության նիստերին, որովհետև ռայոնական ժողով ունենք:
Վ. Տեր-Օհանյան - էսեռները նույնպես զբաղված են կոնֆերենցիայով:
Ս. Հարությունյանը դահլիճի մասին ստեղծված հարմարությունները հիշատակելով, պնդում է, որ այս երեկո անպատճառ նիստ լինի:
Նախագահ - Անհնար է քվեարկել, քանի որ ժողովականների կեսից ավելին րացակա պետք է լինի:
Էսդեկ - հնչ[ակյանները] հայտնում են սեկցիաների համար հետևյալ ցուցակը.
Դպրոցների ազգայնացման հարցի համար - Սուրխաթյան և Հովվեյան, պարենավորման և գաղթականական խնդիր - Պետրոս Զաքարյան և Գաբրիելյան, ազգամիջյան հարաբերությունների և տեղական իշխանության համար - Անանյան և բ. Իսախանյան, земство և передел - Տեր-Ղարագյոզյան, ճակատ և ինքնապաշտպանություն - Փիրումյան և Աբր. Մալխասյան, բյուրոյի հաշվետվություն - Ղարաբեգյան և Լազո:
Նիստը փակվեց 3 ½ ժամին:
Հետևյալ նիստը ամսիս 30-ին, առավոտյան 10 ժամին:
ՀԱՍ, Ֆ. 222, ց.1, գ. 20, թ.1-6:
N 3
Նիստ Բ
Հերթական նախագահ Ալ. Խատիսյան
- ↑ Հաջորդ մեկ բառն անընթեռնելի: