պ.Ս.Հարությունյանը Ձեր հանձնարարությամբ վերջին ժամանակ ներկայացան փոխարքային և նա փոխարքան, հայտնեց, որ եթե Ձեր կողմից դիմումն լինի, պատրաստ է Ձեր խնդիրը կատարելու:
|
ՀԱՍ, Ֆ.227, ց.1, գ.599, թ.1-2: Պատճեն: Ձեռագիր:
N 16
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԻՎԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ
ԱՆԴԱՄ Մ.ՊԱՊԱՋԱՆՅԱՆԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ
ԲՅՈՒՐՈՅԻ ԴԻՄՈՒՄԻ ՄԱՍԻՆ
Ի նկատի ունենալով ռուսաց կառավարության այժմյան լավ տրամադրությունը, որ արտահայտվեց տաճկահայոց խնդրի առթիվ և հատկապես պ.փոխարքայի լավ վերաբերմունքը, ի նկատի ունենալով նաև այն, որ վերջերս մի քանի աքսորականներին (դաշնակցականների դատի առթիվ) ներել և թույլ են տվել վերադառնալ Կովկաս (բժիշկ Մ.Մուրադյանին, Ս-Եդիգարյանին, Շուշվա քահանաներին), վերջերս մի քանի շրջաններու մեջ էլ դրվեց, որ պետք է աշխատել, միջնորդություն հարուցանել դաշնակցության գործի առթիվ բազմաթիվ աքսորվողների ներման համար:
Այս խնդրի առթիվ խոսվել է նաև Կովկասյան փոխարքայի և նրա օգնական Պետերս(ը)նի հետ: Հունվար(ի) 26-ին, երբ վեհափառ Հայրապետի կարգադրությամբ Տեր Մեսրոպ Եպիսկոպոսը, երդվյալ հավատարմատար պ.Սամսոն Հարությունյանը և ես ներկայացանք փոխարքային եկ.-ծխական դպրոցների ուսուցիչներից բարեհուսության վկայություն պահանջելու հարցը վերացնելու առթիվ և հանձնեցինք Նորին ս.Օծության պաշտոնական գրությունն այդ հարցի մասին: Խոսակցություն եղավ նաև աքսորված, բանտարկված և փախած մարդոց մասին դաշնակցության գործի առթիվ: Փոխարքան ինքնաբերաբար իր կողմից հարց բարձրացնելն անհարմար համարեց գործի հաջողության տեսակետից և ավելի նպատակահարմար գտավ վեհափառ Հայրապետի դիմումը իրեն և արդարդատության նախարարին այդ խնդրով:
Տփխիսի բյուրոն Սամսոն Հարությունյանի նախագահությամբ դիմել է վեհափառ Հայրապեւոին, խնդրելով այդ դիմումը կատարել:
Ազգիս վեհափառ Հայրապետի հրամանով դիվանս ներփակյալ ուղարկելով Թիֆլիսից ստացած դիմումի պատճենները (փոխարքայի և արդարադատության նախարարի անունով), խնդրում եմ Ձեզ նախ բարեհաճել խորհրդակցել այդտեղ վստահելի, ձեռնհաս, խնդրին ծանոթ անձնավորությանց հետ, արդյոք վեհափառ Հայրապետի այսպիսի դիմումը հավանաբար կարող է մի որևէ հաջողություն ունենալ, թե ոչ, երկրորդ եթե հնարավոր և նպատակահարմար կհամարեք,զգուշությամբ տեղեկանալ արդարադատության նախարարի կամ նախարարության ազդեցիկ անդամի տրամադրության մասին (зондировать почву) և երրորդ բարեհաճեցեք, որչափ հնարավոր է շուտով, վերախմբագրել տալ, այն էլ անհրաժեշտ կհամարեք,