ընտրությանը որպես ընտրող և ընտրվող: Գարնիզոններում և առհասարակ ընտրաշրջաններում գտնվող հայ զինվորները ընտրություններին մասնակցում են ընդհանուր հիմունքներով:
Ծանոթ. 1. - Զորաճակատներում և մոտավոր թիկունքներում գտնվող հայ զինվորների ընտրություններին մասնակցելու հարցը որոշվելուց հետո աոանձին կհայտարարվի:
Ծանոթ. 2. - Ընտրություններին մասնակցելու, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն նաև ոչ ռուսահպատակ այն հայերը, որոնք ներկա պատերազմից առաջ բնակություն են հաստատել Ռուսաստանում:
2. Պատգամավորների ընտրությունը կատարվում է ընդհանուր, համեմատական (պրոպորցիոնալ), անմիջական և գաղտնի ձայնտվությամբ:
3. Ռուսահայ ժողովրդի յուրաքանչյուր 10.000 հոգուց մեկ պատգամավոր է լինելու: Ընտրական շրջաններում պատգամավորների թվի մասին տես ցուցակ ընտրական շրջանների:
4. Յուրաքանչյուր ընտրող կարող է ունենալ միայն մեկ ձայն: Յուրաքանչյուր ընտրող իր ընտրական իրավունքը կարող է գործադրել միայն մեկ ընտրական շրջանում: Ընտրվել կարող են մարդիկ անկախ այն հանգամանքից, թե որ ընտրական շրջանումս են բնակվում:
5. Ընտրությունը կատարելու կարգերը որոշված են ստորև առաջ բերված ընտրական օրակարգով:
6. Ընտրությունները կազմակերպելու, կարգադրելու և վարելու համար հաստատվում են կենտրոնական հանձնժողով Թիֆլիսում, այլև 11 շրջանային ընտրական հանձնաժողովներ շրջանների կենտրոններում (տես ցուցակ ընտրական շրջանների), որոնք բաղկացած են հայ քաղաքական կուսակցությունների անդամներից թվով 5-7 հոգի:
Ծանոթ. - Ընտրական շրջանների ցուցակում յուրաքանչյուր շրջանակի դեմ նշանակված պատգամավորների թվերը (օրինակ, Երևան քաղաք 4, Երևանի գավառ 7, և այլն) չեն նշանակում, թե յուրաքանչյուր շրջանով պետք է այդքան թվով պատգամավոր ընտրե իր կողմից, այլ այդ թվերը բերված Են միմիայն ցույց տալու համար, թե ինչի հիման վրա և ինչ տվյալներից է ստացվել ամբողջ շրջանի պատգամավորների թիվը (40): Ուրեմն 11 ընտրական շրջաններից յուրաքանչյուրը կազմում է միայն մեկ ընտրական միություն, այսինքն այդ շրջաններից յուրաքանչյուր մեկում կուսակցությունների կողմից առաջադրված անվանացուցակները, որոնք պարունակում են այդ շրջանի համար պահանջվող թեկնածուների թիվը: (Ընտրության մանրամասնությունները տես «Հրահանգում»):[1]
7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Թիֆլիսում.
ա. Հսկում է ընտրությունների կանոնավորության վրա ամենուրեք ընդհանրապես:
բ. Լուծում է սույն կանոնադրության և ընտրական հրահանգի գործադրման առթիվ ծագող տարակուսանքները ու բացատրություն է տալիս:
գ. Հարկավոր հրահանգներ է տալիս շրջանային հանձնաժողովներին:
դ. Շրջանային հանձնաժողովների զեկուցագրերի հիման վրա կազում և հրատարակում է պատգամավոր ընտրվածների ընդհանուր ցուցակը:
8. Յուրաքանչյուր ընտրող ինքը անձամբ պետք է տա իր ձայնը:
9. Ընտրությունների անկանոնությունների դեմ բողոքները, հարկավոր բացատրություններով հանղերձ, տրվելու են ընտրական շրջանային հանձնաժողովներին ընտրությունը կատարելուց հետո երեք օրվա ընթացքում: Այդ
- ↑ Տեքստում հանդիպող և ընտրական շրջաններին ու ընտրական հրահանգին առնչվող այս և հաջորդ հղումները բնագրինն են: Ծանոթ, կազմ.: