N 27
Ռուսահայ Ազգային ժողովի ու Խորհրդի
կանոնադրության նախագիծը
1. Մինչ ընտրական քառանդամ սիստեմով ազգային համագումար հրավիրելը ստորև հիշված հիմունքներով կազմակերպվում է «Ազգային ներկայացուցչական ժողով», որ համարվելու է Ռուսահայ ժողովրդի ժամանակավոր ներկայացուցչական օրգանը և ունենալու է իր պարբերական նիստերը Թիֆլիգում:
2. Նրա զբաղմունքի առարկաները պիտի լինեն Ռուսահայության վերաբերող բոլոր հարցերը և Տաճկահայության վերաբերող այն խնդիրները, որ օրգանապես կապված են ռուսահայության հետ և բխում են ներկա կացությունից: Օրինակ, փախստականական վերաշինության վերաբերյալ մի շարք վարչական հարցեր (մինչ պատերազմի վերջանալը) և առհասարակ գործնական արժեք ունեցող խնդիրներ:
3. Այդ «ժողովի» կազմը miniatur չափով ներկայացնում է տեղի ունեցող համագումարը, գումարած մի քանի հիմնարկությունների ներկայացուցիչները:
Այսպես
1. Դաշնակցական Կուասկ[ցություն]ից | 16-14 հոգի |
2. ժողովրդական | 7-5 |
3. Սոցիալ-դեմոկր. | 4-3 |
4. Սոցիալ-հեղափոխ. | 3-3 |
5. Озакома-ի ներկայաց. | 1 |
6. Կաթողիկոսի ներկայաց. | 1 |
7. Համագումարում ընտրված Պետրոգրադի ներկայացուցիչներ | 2 |
8. Առևտրա-արդյունաբերակ[ան] Միությունից ընտրվելիք ներկայացուցիչներ (Մոսկվա, Պետրոգրադ, Նախիջևան, Բագու) | 4 (5) |
9. Արևմտահայ խմբակցությունից | 1 |
10. Տաճկահայ հանձնաժող. ներկայացուց. | 1 |
4. «Ազգային ներկայացուցչական ժողովում» հարցերը լուծվում են ֆրակցիաների փոխադարձ համաձայնությամբ.
Նկատ. - Այն հարցերը, որոնց վերաբերմամբ փոխադարձ համաձայնություն չի կայանում, հանվում են օրակարգից լուծելու հառաջիկա համագումարին:
5. Եթե մինչ այդ համագումարը այս կամ այն ֆրակցիան իր անունից սեպարատ կերպով քայլեր է անում օրակարգից հանված հարցերի շրջանում, դրա պատասխանատվությունը ընկնում է ամբողջովին սեպարատ գործող ֆրակցիայի վրա հերթական համագումարի[ց] առաջ:
6. Ազգ[ային] ներկխյյացուցչական] ժողովի ամենաառաջին քայլերից մեկը պիտի լինի փութացնել հերթական համագումարի հրավիրելը, մշակելով նրա օրակարգը, պատրաստելով զեկուցումները և տեխնիկական հարմարություններ ստեղծելով:
7. Համախորհրդից ընտրված «Ռուսահայ խորհուրդը» գերագույն գործադիր օրգանն է ռուսահայ ժողովրդի, որի ամբողջական անունից վարում է ռուսահայ քաղաքականությունը թե Անդրկովկասում և թե ամբողջ պետության մեջ, - Համախորհրդի որոշումների և շոշափված հարցերի շրջանում: