Համագումարի օրակարգն է.
1. Արևմտյան Հայաստանի գաղթական հայության քաղաքական նպատակներով ձևակերպումը և արտահայտությունը:
2. Արևմտյան Հայաստանի գաղթական հայության Ներգաղթի խնդիրը և կազմակերպությունը:
3. Արևմտյան Հայաստանի գաղթական հայության ներկայացուցչական և հաշվեհարդար կոմիտեի ընտրությունը:
Պատգամավորները պետք է ունենան իրենց ընտրական լիազորության թուղթը, ստորագրված շրջանի Ընտրական Կոմիտեի կամ ժողովի կողմից:
Համագումարին հրավիրված են Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետական Կառավարության և Պառլամենտի, Դաշնակիցների, Ամերիկյան Կոմիտեի, Մոսկվայի Կոմիտեի, Եղբայրական օգնության, Հայոց գյուղատնտեսական և բարեգործական ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև Արևմտահայ հասարակական հայտնի գործիչները:
Ի վերջո, Համագումարի կազմակերպիչ Կոմիտեն հարկանհրաժեշտ կհամարի իր կազմության մասին տալ հետևյալ ծանօթությունը:
Երևանի մեջ անցնող տավա ամբողջ վերջին ամսվա ընթացքում մի շարք խորհրդակցական ժողովներ գումարվեցին Արևմտահայության նախկին մարմինների և մտավորականների մասնակցությամբ, որոնք հանգեցին միաձայնությամբ Համագումարը հրավիրելու անհրաժեշտության և կանխավ հայտարարելով կազմակերպիչ Կոմիտեի ընտրվելու օրը, Դեկտեմբերի 19-ին, քաղաքային Խորհրդարանի մեջ կատարեցին այդ ընտրությունը:
Կազ. Կոմիտեն համար ընտրվեցան հետևյալ անձինք
Գրիգոր Բուլղարացի, Արմեն ՍասունխՎարազդատ Տերոյան, Ռուբեն Դրամբյան, Արսեն Կիւոուր, Սմբատ, Հովհաննես Մխիթարյան, որոնք կոպտացիոնի իրավունքով հրւսվիրեցին իրենց աշխատանքներին մասնակցելու պ.պ. Աղաբեկ Համբարյանին և Վաղարշակ Յոխիկյանին:
Թե Ներկայացուցչական ժողովները և թե Կազմ, կոմիտեն ղեկավարվեցին սկզբից ևեթե միայն կատարելիք գործի մեծության գաղափարով և այդ պատճառով էլ փախստական Հայության գործերի տնօրինության մեջ ոչ մի արժեք տվին բոլոր մինչ այժմյան տեսակետներին:
Կազմակերպիչ Կոմիտեն կկարծի, որ իր կազմած գործն էլ այդպես պետք է լինի և այն միակ սահմանափակությունը, որ այն դրել է Հանրապետության սահմաններով սոսկ ճանապարհների և հաղորդակցության հնարավորութունները նկատի առնելով արած է. այդ պատճառով էլ նա կկարծե, որ Համագումարը իր դռները լայն պիտի բացի Հանրապետության սահմաններից դուրս ընտրված պատգամավորների առջև, եթե նրանք, համապատասխան ներկա հրահանգին և իր ժամանակին փութան իրենց ձայնն էլ միացնել մերին:
|
Կազմակերպիչ Կոմիտեի հասցեն Երեւան «ԱՀԵԿ»
ՀԱԱ, ֆ. պ. 57, ց. 5, գ. 169, թ. 42: Տպագիր: