ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕՕՈՒԹՅԱՆ Տ. Տ. ԳԵՎՈՐԳ Ե. ՎԵՀԱՓԱՌ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Վեհափառ Տեր Արևմտահայ Բ Համագումարը վերջացնելով իր աշխատանքները, սրբազան պարտականություն է համարում իր որդիական խորին շնորհակալություններն ուղարկել Նորին Ս. Օձության, իր օրհնության Կոնդակի և բարեմաղթությունների առթիվ:
Համագումարը խորապես հավատացած է, որ հայ ժողովուրդը և նրա հատվածները մի նպատակ միայն կարող են ունենալ տեսնել հայրենիքի անջատված մասերը մեկ քաղաքական միավորի մեջ և հայ ժողովուրդը մեկ հայրենիքի վրա, այդ իսկ պատճառով համագումարը հայտնեց իր վճռական կամքն ու որոշումը իրականացնելու համար Միացյալ Ազատ Հայաստանի գաղափարը և հրահանգեց ընտրված „Գործադիր մարմնին,, գործնական քայլեր առնել այդ ուղղությամբ:
Համագումարը չի տպրակուսում, որ Նորին Ս. Օձությունը ընդառաջ կգնա համազգային այդ միահամուռ կամքին ու ցանկությանն և կընդունի մեր լիակատար վստահության հետ նաև մեր որդիական խոնարհ, անկեղծ հարգանքները:
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՆՈՐԻՆ
ՎՍԵՄԱՓԱՅԼՈՒԹՅԱՆ ՊՈԴՈՍ ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱՅԻՆ
Արևմտահայ Բ Համագումարը, գումարված Երևանի մեջ, փետրվար 6-ին, իր սրտագին ողջույնները կուղղի Ձերդ Վսեմափայլության և իր լիասիրտ վստահությունը կհայտնի, որ Ձեր կարող և արդյունավետ գործունեությամբ պետք է վերջնականապես ձևակերպվեն հայ բնաշխարհի պետական հիմքերը և հայ բազմաչարչար ժողովրդին հնարավորություն տրվի աշխատել և վերստեղծել իր հայրենի տունը:
Համագումարը տեսնելով Ձեր մեջ իր իղձերի և ցանկությունների լավագույն արտահայտիչը, Հույս ունի, որ իր քաղաքական և ազգային ձգտումները կջանաք ւուծել հայ ժողովրդի արհեստականորեն անջատված հատվածների միավորությամբ և մեկ պե տակ ան-քաղաք ական իրավակարգի ստեղծմամբ:
ՓԱՐԻԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԱՐԱՐ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Կովկաս ապաստանած 400.000 արևմտահայության համագումարը կազմված Երևանի մեջ փետր. 6-ին, իր ողջույններն ուղղելով խաղաղարար վեհաժողովին, լիահույս է, որ իր Դատը, որի համար աննկարագրելի կորուստներ է տվել արևմտահայությունը, կլուծվի հայ ժողովուրդի իղձերի և ցանկությունների համաձայն և դաշնակիցների հավանությամբ, հնարավորություն տալով արհեստականորեն անջատված հայ հատվածներին միանալ մեկ պետական կազմակերպության մեջ ազգային, տնտեսական, քաղաքական, տերրիտորիալ անհրաժեշտ պայմանների կիրառումով:
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Պ. ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Արևմտահայ Բ Համագումարը ողջունելով հայության մեկ հատվածի կառավարությունը, լիահույս է, որ այն ևս կմիացնի իր ձայնը Արևմտահայ Համագումարի վճռին-ունենալ մեկ հայրենիք և մեկ Միացյալ, Ազատ Հայաստանի պետական կազմակերպություն:
Համագումարը գտնելով սույն խնդիրը հայության համար պատմական մեկ կարևոր խնդիր, հավատացած է, որ Արարատյան Հանրապետության