Խոնարհաբար ներկայացնելով այս ամենը և հարցի վերջնական լուծումը թողնելով Ձեր բարձր կամքին,
Մնամք Ձերդ վեհափառության խոնարհ որդիք
|
ՀԱԱ, Ֆ. 57, ց.5, գ.28, թ. 12: Բնագիր: Ձեռագիր:
N5
ԿՈՎԿԱՍԻ ՓՈԽԱՐՔԱ ՎՈՐՈՆՑՈՎ-ԴԱՇԿՈՎԻ ՊԱՏԱՍԽԱՆ
ՆԱՄԱԿԸ ՀԱՅՈՑ ԳԵՎՈՐԳ 5-ՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Ձերդ Սրբությունը հայ ժողովրդի անունից իմ միջոցով դիմեցիք, խնդրելով, որ պաշտպանություն ցույց տրվի Փոքրասիական Թուրքիայում քրդերի ձեռքով հարստահարվող հայ ազգաբնակչության և որպեսզի նա ընդունվի Ռուսաստանի հովանավորության տակ: Այս միջնորդությունը ներկայացվեց ի բարեհայեցողության Նորին կայսերական մեծության, և թագավոր կայսերը բարեհաճություն ունեցավ վերաբերվել հայ ժողովրդի վիճակին կատարյալ բարյացակամությամբ:
Այժմ կայսերական կառավարությունը առաջարկություն է արել Թուրքաց կառավարության, ցույց տալով նրան, որ մեր ունեցած տեղեկություններով հայերի դրությունը Փոքր Ասիայում վերջին ժամանակները վատացել է և առաջ է բերում արդարացի գանգատներ քրդերի կողմից եղած հարստահարություների և անձնական ու կալվածական ապահովության բացակայության վրա, բաներ, որոնք առաջանում են վարչական անբարեկարգ դրությունից և վատ կողմից: Դրա հետ միասին, Թորքիային ցույց է տրված, որ նրա համար անհրաժեշտ է այժմից իսկ լրջորեն զբաղվել վերանորոգումներով թուրքաց Հայաստանում և լավացնել վարչության կազմը, մատնանշելով, որ քրիստոնյա հպատակների օրինավոր շահերի արհամարհումը Եղել է մի շարք տարիների ընթացքում Թուրքիայի համար մշտական խռովության և բարդություների աղբյուր նրա եվրոպական նահանգներում և, վերջիվերջո, բերել հասցրել է Թուրքիայի համար դժբախտ պատերազմին Բալքաններում նրա բոլոր հետևանքներով:
Հետևելով դարավոր ավանդույթներին և խորին զգացմունքով վերաբերվելով հայ ժողովրդի տանջանքներին, կայսերական կառավարությունը մտադիր է այսուհետև էլ ամենաբարյացակամ կերպով վերաբերվել Թուրքիայում կեղեքվող հայ ժողովրդի կարիքներին և ջանքեր գործադրել գոյություն ունեցող զեղծումները հեռացնելու և անհրաժեշտ բարենորոգումներ գործադրելու նպատակով:
Կայսերական կառավարությունը, սակայն, հենց իրենց, հայերի շահերին բոլորովին անհամապատասխան է համարում, որ Թուրքիայի հայոց հարցը քննվի պետությունների կոնցերտի կողմից առաջիկայում, բալքանյան ճգնաժամը հարթելու համար գումարվելիք կոնֆերենցիայում, որովհետև կատարյալ հիմք ունի