N 56
Սևծովյա նահանգի Տուապսեի շրջանի Ղոյթի հայաբնակ գյուղի քահանայի նամակը հայ կամավորների օգտին կատարված հանգանակության արդյունքների մասին
Հարգելի պ. Օուրինյան,
Կենտրոնական կոմիտեիդ փոխադրելով հիսուն (50) ռուբլի Ղոյթայի շրջանից հավաքված արդյունքներից, հույս ունենք, որ կգործադրեք ըստ մեր ցանկության, այն է հայ կամավորների օգտին: Դրամիս ստացման մասին բարի եղեք հայտնելու: Շուտով կուղարկվի նվիրատուների ցուցակը, որը տպել կտաք «Մշակ» օրաթերթերի մեջ:
Նույն գործը, թ.54:
N 57
Հեռագիր Տագանռոգից կամավորների համար տեղի հայության կողմից տաք հագուստ ուդարկեւու մասին
Տագանրոգի Հայկական կոմիտեն ուղարկում է տասնյոթ տեղ տաք իրեր և սապոգներ:
Նույն գործը, թ.134:
ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ
ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
N 58
Թեմիս առաջնորդ ՄԵսրոպ եպիսկոպոսի նախագահությամբ
1. Զեկուցվեց, որ պ.Պապաջանյանին քաղաքիցս հեռանալու պատճառով դեռևս պաշտոնապես չի հայտնված Բյուրոյի նախագահ ընտրելու մասին, ուստի պաշտոնապես ևս տեղեկություն չկա այն մասին, թե Պապաջանյանը ընդունու՞մ է նախագահությունը, թե՞ ոչ: Նույն այդ հանգամանքը արգելք է հանդիսանում շրջաբերականներ ուղարկել Բյուրոյի պրեզիդիումի նոր ընտրության և նոր կազմի մասին:
2. Զեկուցվեց, որ նախկին պ. Ս.Հարությունյանին գրավոր դիմում է եղել հանձնելու նոր պրեզիդիումիս իր մոտ եղած և առհասարակ Բյուրոյի գործերը: Սակայն մինչև օր[ս] պ.Ս.Հարությունյանը դեռ գործերը չի հանձնած և այս առթիվ պատասխան չի տվել: Իսկ բանավոր կերպով պատասխանել է, որ իրեն ոչ ոք գործ չի տվել, ուրեմն ինքն էլ չի կարող գործ հանձնել: Որպեսզի գործերը կանգ չառնեն, փոխնախագահ պ. Խունունցը բարվոք է համարել Բյուրոյի գրասենյակում եղած թղթերը վերցնել և կարգավորել: