բոլոր կուսակցությանց ներկայացուցիչներից, վերջերս պառակտված է: Ոմանք, նրանց թվում և ամերիկահայոց սրբազան առաջնորդը, չեն ուզում ճանաչել Ազգային բյուրոյի հեղինակությունը և կամավորների անունով հանգանակած դրամը պահել են իրենց մոտ:
Հայտնելով Ձերդ Վեհափառության այս մասին խոնարհաբար խնդրում ենք բարեհաճեք հադորդելու Ամերիկայի պառակտված հայերին գալ համերաշխության և հանգանակած գումարը փոխադրել Ազգային բյուրոյին կամ անմիջապես, կամ Ձերդ Վեհափառության դիվանի միջոցով: Կամավորական շարժումը գնալով լայն ծավալ է ստանում և դրամի կարիքը օրավուր զգալի է դառնում: Հուսով, թե պիտի չզլանաք գոհացում- տալու մեր խոնարհ խնդրին և հանձնելով մեզ Ձերդ սրբության աղոթքներին:
|
ՀԱՍ, Ֆ.57, ց.5, գ.28, թ.149: Բնագիր: Ձեռագիր:
N 66
ՍԱՄԱՐԿԱՆԴԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆՀԱՅ
ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՏԻՆ ՆՊԱՍՏ ՀԱՆԳԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայ կամավորների համար նպաստ հանգանակելու գործը այստեղ հանդիպում է անհաղթելի արգելքների: Գլխավոր պատճառն այն է, որ կամավորների գործի կազմակերպության մասին ստույգ տեղեկություններ չկան և եղած տեղեկությունները միմյանց հակասական են: Հանգամանքից օգտվելով, գործի գոյության, ազգայնության և սրբության մասին կասկածներ հարուցանող ուժեղ աշխատանք է գործադրվում:
Անհրաժեշտ է, դրամական նպաստի հաջողության համար պաշտոնապես և հրապարակավ հայտնի դարձնել.
ա) որքան ժամանակ է, որ հայ կամավորները մասնակցում են ռուս- տաճկական պատերազմին.
բ) որքան է Եղել սկզբում և որքան է այժմ հայ կամավորների թիվը.
գ) յուրաքանչյուր կամավոր որքան ծախս է նստում Բյուրոյի վրա ամսական.
դ) սկզբից մինչև այժմ հայ կամավորների համար որքան դրամ է գանձված, որքան է ծախսված մինչև այժմ և որքան կա այժմ Բյուրոյի տրամադրության տակ: Անհրաժեշտ է շաբաթը մի անգամ պարբերաբար որևէ օրագրում հաղորդել:
1) հայ կամավորների թիվը,
2) գանձված ընդհանուր գումարը հայ կամավորների օգտին,
3) արված ծախսը և 4) մնացած գումարը:
Անհրաժեշտ է ամեն մի ստացված գումարի մասին անմիջապես հաղորդել նույն օրագրում:
- ↑ Ստորագրությունը անընթեռնելի: