Քաղաքական խմբի անդամ Հ.Չոլախյան
Հ.Գ. քրդերը իրավունք են ստացել կազմակերպելու մի կոմիտե, որը պիտի աջակցի փախած քրդերին վերադարձնել իրենց վայրը:
Հասցե Игдыр, Саак Матиняну, քաղաքական խմբին:
ՀԱՍ, Ֆ. 221, ց.1, գ.Յ, թ.58: Բնագիր: Ձեոագիր:
N 70
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԻՎԱՆԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ ԲԱԳՐԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ԹԻՖԼԻՍՈՒՄ ՀՐԱՎԻՐՎԵԼԻՔ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սրբազան Հայր,
Ազգային Բյուրոն գալիս է սրանով որդիաբար խնդրելու Նորին Վեհափառությունից նշանակել մի ներկայացուցիչ Մայր Աթոռի կողմից մասնակցելու Թիֆլիսում կայանալիք համագումարի պարապմունքներին: Համագումարը բացվելու է փետրվարի 15-ին:
Փոխնախագահ Հ.Խունունց
Քարտուղար ստորագրություն[1]
ՀԱԱ, Ֆ. 57, ց.5, գ.87, թ.15: Բնագիր: Ձեռագիր:
N 71
ՊՅԱՏԻԳՈՐՍԿՈՒ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՆ ՕԳՆՈՂ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱՄԱԿԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՈՒ ԳԱՂՈՒԹՆԵՐԻ
ՀԱՄԱՐ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՍՑԵՈՎ ՀԱԳՈՒՍՏՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամսույս 24-ին, դեռ Բյուրոյից ոչ մի հրահանգ չստացած, այս ներփակյալ հասցեով ուղարկել ենք 8 արկղ հայ կամավորների և գաղթականների համար շորեր: Այդ արկղներից 1 և 2 N-ը նոր շորեր են կամավորների համար, իսկ մնացածը հին շորեր գաղթականների համար, մանրամասն ցուցակը ուղարկված է և որովհետև մեզ ուղարկած հասցեները այժմ ուրիշ են, ուստի հարկ ենք համարում այղ մասին ի գիտություն Բյուրոյիդ հայտնել:
Նաև պետք ենք համարում հայտնել, որ ամսույս 10-ին երեկույթ կազմակերպեցինք, որից զուտ արդյունք մնաց 921 ռ. 97կ.: Այղ գումարը ոստիկանապետի կարգադրությամբ դրված է տեղիս գանձարանը «դեպոզիտ շրջանի կառավարչի»: Չնայած այդ մասին արդեն հայտնված է վեհափառի դիվանին, բայց
- ↑ Ստորագրությունն անընթեռնելի